Վարչության անդամները հրավիրվողի դերում չեն․ ԵԿՄ փոխնախագահը՝ բացակայությունների մասին
ՀասարակությունԵԿՄ վարչության անդամներ Տարոն Մարգարյան և Սեյրան Սարոյանը չէին մասնակցում ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին։ Համագումարին հաջորդած ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը չցանկացավ անդրադառնալ նրանց բացակայութանը։ Նրա փոխարեն պատասխանեց ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը՝ նշելով, որ ինքը որևէ անձի դեմ ոչինչ չունի, և վարչության անդամները հրավիրվողի դերում չեն։
«Վերջին 8-9 ամիսների ընթացքում կառույցի այն բոլոր անդամները, ովքեր կանգնել են կառույցի կողքին՝ բոլորն այստեղ ներկա են»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, տեղի է ունեցել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը, և Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ–ի վարչության նախագահ։