«Աստղ» հեռուստաալիքը ցուցադրել է փայտեր կրակող Т-80 տանկի թռիչքի յուրօրինակ կադրերը
ՀասարակությունՌազմական այս մեքենան Արեւմուտքում «թռչող տանկ» են անվանել։ Այն ժամում 80 կմ արագություն է զարգացնում, ոստիկանական շրջադարձեր է կատարում եւ 14 մետր բարձրությամբ թռչում՝ հայտնում է «Աստղ» հեռուստաալիքը։
««Ռազմական ընդունելությունը» կցուցադրի Т-80-ի՝ գազատուրբինային շարժիչով ռուսական միակ տանկի մասին երկսերիանոց ֆիլմ։ Առաջին մասում լրագրողները կմեկնեն Սանկտ Պետերբուրգի 61-րդ զրահատանկային գործարան, որտեղ այսօր վերանորոգում են ռուսական համարյա բոլոր ռազմական մեքենաները։ Եւ այնտեղ կստուգեն Т-80-ի թարմացված տարբերակի հուսալիությունը։ Դա կանեն ոչ սովորական ձեւով՝ նրանից թիրախին կկրակեն փայտի կտորով»,- նշում է հեռուստաալիքը։ Ողջ գործընթացը կնկարահանի բարձր արագությամբ տեսախցիկը։ Այնուհետեւ նկարահանող խումբը յուրատեսակ փորձարկում կկատարի՝ հատուկ սարքի միջոցով Т-80-ի աղմուկի մակարդակը կհամեմատի սովորական ավտոմեքենայի աղմուկի հետ, որպեսզի իմանա, թե որը եւ որքանով է անաղմուկ շարժվում։ Բացի այդ, «Աստղ» հեռուստաալիքի հանդիսատեսները կտեսնեն Т-80-ի 14 մետրանոց թռիչքը եւ նրա հայտնի 80 կմ/ժ արագությունը։