ԱՄՆ-ում երկնաքերները տարեկան մինչեւ 1 մլրդ թռչուն են սպանում․ հետազոտություն

Գիտնականները հաշվել են, որ ԱՄՆ-ում տարեկան առնվազն 100 մլն թռչուն մահանում է շենքերի, հատկապես ապակեպատ երկնաքերների հետ բախման հետեւանքով՝ հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ երկնաքերների հետ բախման հետեւանքով փետրավորների շրջանում զոհերի թիվը տարվա ընթացքում երբեմն հասնում է 1 մլրդ-ի։

Կոռնելի օրնիտոլոգիայի լաբորատորիայի հետազոտության տվյալներով, ԱՄՆ-ում թռչունների համար առավել վտանգավոր քաղաքը Չիկագոն է՝ երկնքի մեջ մխրճվող իր ապակեպատ շենքերով։

Օրնիտոլոգների կարծիքով, Չիկագոյով ամեն աշնանը եւ գարնանը անցնում է առնվազն 250 տարբեր տեսակի ավելի քան 5 մլն փետրավոր։

Թռչուններն այս շրջանում տարին երկու անգամ չվում են։ Նրանք հազարավոր կիլոմետրեր ճանապարհ են հաղթահարում՝ գարնանը Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից ուղեւորվելով հյուսիս՝ դեպի Կանադա, աշնանը կրկին վերադառնալով հարավ։

Նյույորքյան Մանհեթեն կղզին ճանաչվել է թռչունների եւս մեկ մահացու թակարդ։ Փետրավորների համար ամենավտանգավոր քաղաքների թվում են նաեւ Հյուսթոնը, Դալլասը, Լոս Անջելեսը, Սենտ Լուիսը եւ Ատլանտան։

Գիտնականները նշում են, որ թռչունները գիշերն են սկսում իրենց թռիչքը, երբ երկինքը եւ օդային տարածքը հով է ու ազատ՝ թռիչքների համար, սակայն նրանք թռչում են դեպի երկնաքերները, որոնց լույսերը գրավում են նրանց եւ դառնում մահացու թակարդ։

 

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սուպերկլասիկոյի անցկացման վայրը Զորավան գյուղի բրիկետների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ այրվել է 120 տոննա ծղոտ Հայաստանը National Geographic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու «Փրկիչ» թե՞ շարքային մանիպուլյատոր Տիգրան Խաչատրյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ Կառավարությունում քննարկվել են ԱԳՆ-ի եւ Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ նպատակ ունենալով հատել ԼՂՀ սահմանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
website by Sargssyan