Նիկոլ Փաշինյանի ֆենոմե՞ն, թե՞ կրկնվելու է Տեր-Պետրոսյանի նախադեպը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծավալուն հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը: Անդրադարձ է կատարվում կառավարության անդամների նշանակման սահմանադրական հարցին: Փաստաթղթում նշվում է, որ թե՛ կառավարության, թե՛ հանրապետության նախագահի ու նաև Ազգային ժողովի կողմից դեռևս հանդիպում են իրավունքի և օրենքի գերակայության, ինչպես նաև սահմանադրական այլ սկզբունք-նորմերի անտեսման: ՀՅԴ փաստարկները, հանուն արդարության, բավականին օբյեկտիվ են։ Եթե պատմաբանները հետագայում որոշեն անուն տալ այսօրվա կառավարությանը, թերևս ամենահաջողվածը լինելու է «կիսատ կաբինետ» որակումը։ Ֆորմալ առումով՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Սա, իհարկե, չի նշանակում, որ դեռևս դե յուրե գոյություն ունեցող նախարարությունների ղեկավարներ չնշանակելով՝ չեն խախտվել սահմանադրական նորմեր, որովհետև կառավարության գործող կառուցվածքով կառավարության անդամի թեկնածու չներկայացնելը և չնշանակելը օրինական չէ:

Առհասարակ կիսատությունն այս կառավարության գործունեության հիմնական բնութագրիչներից մեկն է։ Կառավարության նոր կառուցվածքի նախագիծը կա, բայց ոչ միայն ընդունված չէ, այլ նույնիսկ ներկայացված չէ խորհրդարանի հաստատմանը։ Ամիսներ շարունակ խոսվում է հարկային բարեփոխումների մասին, սակայն դեռ չեն սկսվել անգամ ՀՕ կոսմետիկ բարեփոխումներ ենթադրող նախագծի քննարկումները։ Էլ չենք ասում այն մասին, որ, օրինակ, անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին դեռ միայն լսում ենք՝ առանց հայեցակարգի ու կոնկրետ նախագծերի։

Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է անարդյունավետ կառավարման բացը լրացնել քարոզչությամբ ու ռեպրեսիվ մեթոդներով։ Նման ճանապարհն արդյունավետ չէ ու ժամանակի ընթացքում հեղափոխության թիմից օտարանալու են հասարակության ոչ միայն գիտակից շերտերը, այլ նաև, այսպես կոչված, բողոքական ստվար զանգվածը կամ լ յումպենը։ Դրանից հետո վստահության ճգնաժամը հանգեցնելու է համակարգային վակուումի՝ կանխատեսելի հետևանքներով:

Հերոսությունն առողջության նման է ու ամենօրյա խնամքի կարիք ունի՝ կիրակի օրը ԵԿՄ համագումարի պատվիրակներին արդարացիորեն հորդորում էր Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նկատի ուներ, որ ոչ մեկին հերոսությունը չի փրկում պատասխանատվությունից։ Նույն արտահայտությունը, որոշակի փոխակերպումով, վերաբերում է հեղափոխական իշխանությանը։ Հեղափոխությունը չի կարող ծածկել անարդյունավետ կառավարման բացերը, ոչ էլ հասարակության օբյեկտիվ դժգոհությունից ապահովագրվելու ալիբի կարող է հանդիսանալ։ Ժամանակի ընթացում էյֆորիան նահանջում է, ու հասարակությունը սկսում է ավելի սթափ գնահատել իրողությունները։

1991-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր մոտ 83% քվե, իսկ ընդամենը հինգ տարի անց նախագահի պաշտոնը կարճ ժամանակով պահպանեց վիճահարույց ընտրությունների արդյունքում։ Վատ չէր լինի, որ Նիկոլ Փաշինյանը հիշեր պատմական այս նախադեպի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում հնարավոր է ազատվել լնդերի բորբոքումից,ինֆեկցիայից,ատամների փառից. Օգտագործի’ր երեք յուրահատ... Ատամի մածուկի կիրառման 12 այլընտրանքային եղանակ, որ դուք չգիտեիք հավանաբար. 4-ը և 10-ը ինձ շատ զարմացրին Նա ուղղակի ասպիրինի հաբը նետեց լվացքի մեքենայի մեջ. արդյունքը տեսնելուց հետո ես ապշեցի և հիմա ես էլ եմ այդպես անում... Նրանք մեկնել էին հանգստի, սակայն կինը հանկարծամահ եղավ...իսկ ամուսնու խնդրանքից դագաղագործի բերանը բաց մնաց Ահա թե ինչու են տղամարդիկ կորցնում իրենց հետաքրքրություն հորոսկոպի այս նշանների կանանց հանդեպ Ուզու՞մ եք «բողկի» պես առողջ լինել. ուրեմն այս ըմպելիքը հենց ձեզ համար է. Հնդկաստանում այն անվանում են անմահության էլիքս... Հենց հիմա բռունցք արեք, արեցի՞ք, դե տեսեք, թե ձեր բռունցքի տեսակը ինչ գաղտնիք կպատմի ձեր մասին Անչափ համեղ մսով կարկանդակների այս բաղադրատոմսը ինձ տվել է մի հմուտ խոհարար. ես ուղղակի խենթանում եմ սրանց համար Սա հատկապես օգտակար է 40-անց մարդկանց, ովքեր ուզում են ազատվել որովայնի ճարպից. արդյունքը` 100% Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է
website by Sargssyan