Ի՞նչ է հայտարարագրել Նազենի Ղարիբյանը, ի՞նչ է փոխվել պաշտոնը ստանձնելուց հետո. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Նազենի Ղարիբյանը չի հայտարարագրել տվյալներ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ: Հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ և շարժական գույք չունի:
Ն. Ղարիբյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 400 եվրո: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 15 եվրո:
2018թ. հարկային տարում ՀՀ դրամով ստացված եկամտի հանրագումարը կազմել է 4 965 282 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 2 994 109 ՀՀ դրամ, 1 406 882 ՀՀ դրամ և 564 291 ՀՀ դրամ: Բացի նշվածներից, Նազենի Ղարիբյանը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից 1000 եվրո եկամուտ է ստացել:
Նկատենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Նազենի Ղարիբյանը նշել էր նաև բնակարանի ու այգետնակի առկայության մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում