Ռուսաստա՞ն, թե՞ Ռուանդա, սա է խնդիրը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը կազմակերպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ուշագրավ է, որ ՀՀ-ն այդ միջոցառմանը ներկայացված էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով, քանի որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվում էր Ռուանդայում՝ մասնակցելով Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը Մոսկվայում շատ ծանր են ընդունել, որովհետև ընդունված չէ, որ Լավրովի հրավիրած միջոցառումն անցկացվի նախարարների տեղակալների մակարդակով: Իսկ այս դեպքը ռուսական կողմից դիտարկվել է որպես պատասխան ժեստ այն հանգամանքին, որ շաբաթներ առաջ Մնացականյանը մեկնել էր Մոսկվա, իսկ Լավրովը նրան չէր ընդունել: Ասում են, թե Լավրովն այս փաստի հետ կապված՝ բավական վրդովված է եղել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում