«Վեոլիա Ջուր»-ը պատճառաբանել է Դիլիջանում 4-ժամյա ջրամատակարարմանն անցնելը
SocietyԴիլիջանում 4-ժամյա ժամանակացույցով ջրամատակարմանն անցումը կատարվել է այն պատճառով, որ քաղաքին ջուր մատակարարող գետերը հորդ անձրևների պատճառով պղտորվել են, և «Վեոլիա Ջուր» ընկերության վարձակալած «Ջրի մաքրման կայան»-ն ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը։ Այս մասին տեղեկացրին ընկերության հանրային կապերի ծառայությունից։
««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:
Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը: Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10։00 -ից Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը իրականացնել 4-ժամյա գրաֆիկով:
Ջրամատակարարման գրաֆիկի վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։