20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի. Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը ժամ պահեց
SocietyՆորագավիթի մաքսատուն այցելության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացրեց իր բջջային հեռախոսի վայրկիանաչափը՝ պարզելու, թե որքան է տևում մեկ մեքենայի մաքսազերծումը։
Վարչապետը ավտոմաքսազերծողներից մեկի իրականացնող հետ մոտեցավ բոլոր պատուհաններին և վերջում արձանագրեց, որ գործընթացը տևել է մոտ 20 րոպե
«Նկատառումներն այն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … Նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ երեկոյան է իրենց մեքենան կոնտեյներով կամ իրենք եկել են երեկոյան՝ էն ժամանակ, երբ փակվում է արդեն, ուղղակի հերթագրվելու, որ էսօր առավոտյան գան։ Բայց եթե էս արագությամբ գնա, կարծում եմ՝ էլ տենց բանի կարիք չի էլ լինի, որ մի օր շուտ գան»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով «ինվոյսների» հետ կապված խնդրին, Փաշինյանն ասաց, որ տրամաբանական է, երբ ՊԵԿ-ը կասկածով է մոտենում, երբ 100-200 դոլարով գնման «ինվոյս» են ցույց տալիս թանկարժեք մեքենայի համար։
«Այն, որ պիտի քաղաքացին մաքսայինին փորձի խաբի, մաքսայինն էլ քաղաքացուն, էդ տենց ոնց որ ավանդույթ է եղել, հիմա մինչև էդ ավանդույթից դուրս գանք, ժամանակ է պետք»,- ասաց նա։