Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


«Պետք է կա­րո­ղա­նանք դա­տա­կան հա­մա­կար­գում բե­կում մտցնել, ին­չը նաև կնվա­զեց­նի ՄԻ­ԵԴ դի­մող­նե­րի թի­վը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին: Մասնավորապես, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ՝ 2017 թվականի համեմատ 6 գործով ավելի, ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018 թվականին փոխհատուցել է 195 940 եվրո, որը մոտ 90 000 եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն դեպքում, երբ սպառում է ներպետական արդարադատության բոլոր ատյանները: Մի կողմից առնչվում ենք նրան, որ մեր արդարադատության համակարգի կայացրած վճիռները չեն բավարարում քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ հետագայում, հօգուտ հայցվորների կայացված ՄԻԵԴ վճիռների դեպքում, պետությունը փոխհատուցում է վճարում նրանց:

«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը հիշեցնում է, որ նշված հարցի վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել՝ ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին ստիպված չլինի դիմել ՄԻԵԴ: Փաստաբանը նշում է, որ չպետք է խուսափենք ՄԻԵԴ-ի վճիռներից:

«Եթե ընդունել ենք այդ խաղի կանոնները, անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին, ստորագրել ենք բոլոր կոնվենցիաները, խարտիաները, ՄԻԵԴ կոնվենցիայով պարտավորվել ենք ապահովել Հայաստանում դրա դրույթները, հետևաբար պետք է գիտակցենք, որ ՄԻԵԴ կոնվենցիայի դրույթների խախտման պայմաններում ՀՀ-ն պետք է հատուցի: Խնդիրը, սակայն, միայն վճիռների մեջ չէ, խնդիրը Հայաստանի դատական համակարգի մեջ է: Կարող եմ արձանագրել, որ առաջիկա տարիներին շատանալու են Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռները, որովհետև նախորդ տասնամյակի ընթացքում ՄԻԵԴ կոնվենցիայով ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքներ են խախտվել, որ դրանց վերաբերյալ, սպառելով ներպետական դատական ատյանները, մարդիկ դատական պաշտպանության իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ հիմա աստիճանաբար ՄԻԵԴ-ը դատական ակտեր է հրապարակելու», -ասում է փաստաբանը: 

Նորիկյանը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ՄԻԵԴ որոշումների վճիռներից հետևություններ անել. «Պետք է մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք ՄԻԵԴ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, կարողանանք մեր դատական համակարգում բեկում մտցնել, հետևություններ անել, որպեսզի նույն սխալները չկրկնենք, ներպետական ատյաններն իրականացնեն այնպիսի արդարադատություն, որը կնվազեցնի ՄԻԵԴ դիմողների թիվը: Հակառակ պարագայում, եթե ոչինչ չի փոխվելու, դատական համակարգում բեկում տեղի չի ունենալու, եթե ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանեցվելու ՄԻԵԴ չափորոշիչներին, բնականաբար, այդ վճիռները ոչ միայն չեն նվազելու, այլ իրենց մեջ հետընդգրկում են պարունակելու»: 

Կարծիք է շրջանառվում, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո ոչ թե պետությունը պետք է վճարի քաղաքացուն, այլ՝ վճիռը կայացրած դատավորը: Զրուցակիցս ընդգծում է, որ սա բավականին լուրջ թեմա է, և այն չպետք է դիտարկել միայն Հայաստանի օրինակով:

«Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 46 երկրներից և որևէ մեկի օրենսդրությունն այդպիսի պահանջ չի պարունակում՝ համենայն դեպս անցած տարվա իմ ունեցած հստակ տեղեկություններով: Վստահեցնում եմ, որ նման պահանջի առկայությունը դատարաններին կաշկանդելու է արդարադատություն իրականացնել: Անձամբ իմ պրակտիկայում եղել է նման դեպք, երբ դատարանը կոնկրետ դիրքորոշում հայտնեց՝ ուզո՞ւմ եք այնպիսի դատական ակտ կայացնեմ, որը բողոքարկվի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս խնդրին պետք է շատ նրբորեն մոտենալ: Ես, օրինակ, համաձայն չեմ այդպիսի իրավակարգավորման հետ, որովհետև այստեղ հարց է առաջանում: Տեսեք, ցանկացած դատական ակտ կայացվում է առաջին ատյանի դատարանում: Եթե այն կայացվել է նյութական և դատական սխալի հիման վրա, վերաքննիչ դատարաններն իրավունք ունեն բեկանելու: Վերաքննիչ դատարանի հրապարակած դատական ակտերը կարող է բեկանել Վճռաբեկ դատարանը: ՄԻԵԴ կարող ենք դիմել միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու: Առաջին ատյանի դատավորը կասի՝ եթե դատական սխալ որոշում էի կայացրել, վերաքննիչը թող բեկաներ: Եթե վերաքննիչ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկեն, կասեն՝ թող Վճռաբեկը բեկաներ, փոփոխեր: Հետևաբար այստեղ դատավորներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը միանշանակ չէ: Չեմ ասում, որ դատավորներին դուրս թողնենք պատասխանատվության այդ ինստիտուտից: Հնարավոր է ձևակերպել այնպիսի գործիքակազմեր, որոնք դատավորներին մի կողմից չեն կաշկանդի արդարադատություն իրականացնել, մյուս կողմից էլ կդնեն մի շրջանակի մեջ, որ դատարանները հստակ կգիտակցեն՝ ակնհայտ դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման պայմաններում իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ դրամական: Սա փորձագիտական մակարդակի քննարկման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիր է, սա միայն Հայաստանի խնդիրը չէ», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր