Լիբիա. ռազմական երկրորդ ճակատ Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ապրիլի 5-ի արտահերթ նիստում կոչ է արել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա, որտեղ ՄԱԿ-ի ճանաչած կառավարությունն է: Նիստը Նյու Յորքում անցել է փակ դռների հետևում, արդյունքների մասին հաղորդել է Գերմանիայի ներկայացուցիչը:

Նշենք, որ 2011-ին Մուամար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում ձևավորվել են իշխանության մի քանի կենտրոններ, որոնցից երկու հիմնականներն են` Ազգային միասնության կառավարությունը` ձևավորված ՄԱԿ-ի աջակցությամբ և երկրի արևմուտքը վերահսկող մարշալ Խալիֆ Հաֆտարի ուժերը, որ վերահսկում են արևելքը:

Ապրիլի 4-ին Հաֆտարն իր զորքերին հրաման տվեց սկսել Տրիպոլիի վրա հարձակումը: Նա խոստացավ, որ ռազմական գործողությունը չի վերաբերի խաղաղ քաղաքացիներին, արտասահմանցիներին ու պետական ինստիտուտներին: Տրիպոլիի պաշտպանական ուժերի կոալիցիան, որ աջակցում է Ֆաիզ Սարաջին, հայտարարեց հակահարձակման մասին: Երկրի արևմուտքում Միստրատի քաղաքի ռազմական ուժերը հայտարարեցին, որ պատրաստ են դիմադրել Հաֆտարի հարձակմանը: Ուրբաթ առավոտյան Հաֆտարի ուժերը պարտություն կրեցին մայրաքաղաքից 27 կիլոմետր արևմուտք ՊՊԿ-ում: Հաֆտարի մի քանի տասնյակ զինվորներ գերեվարվեցին, իսկ Լիբիայի ազգային բանակը հայտարարեց 5 զոհերի մասին:

Չնայած զուսպ լինելու ու ապաէսկալացիայի կոչերին` ուրբաթ օրը դաժան մարտեր բռնկվեցին Տրիպոլիից հարավ: Հաֆտարի ուժերը հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքից 30 կիլոմետրի վրա գտնվող օդանավակայանը: Բայց կառավարական ուժերը հայտարարեցին, որ օբյեկտն ազատել են: ՆԳՆ-ն հայտարարեց, որ մարտերն օդանավակայանի մերձակա տարածքներում են:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի Տրիպոլիում հանդիպեց Ֆաիզ Սարաջի հետո, հետո մեկնեց Բենգազի` Հաֆտարի հետ հանդիպելու: Լիբիայից հեռանալով`  նա հայտարարեց, որ խորապես մտահոգ է ստեղծված իրավիճակով: Սրան զուգահեռ ուրբաթ օրը Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հավաքվեցին Ֆրանսիայում և պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որ սպառնալիքի տակ են դնում քաղաքական կարգավորումը Լիբիայում:

Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ աջակցում է ՄԱԿ-ի գործողություններին` Լիբիայում իրավիճակն ընտրությունների ու սահմանադրական բարեփոխումներով կարգավորելու ճանապարհով: Հավելենք, որ  Հաֆտարը բազմիցս եղել է Ռուսաստանում: Վերջին անգամ նաՄոսկվայում էր 2018-ի նոյեմբերին, երբ հանդիպեց Սերգեյ Շոյգուի հետ: Մարտին բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով Ուայթ հոլի աղբյուրներին, հաղորդեցին, որ Լիբիայի արևելքում 300 ռուս վարձկաններ կան Վագների մասնավոր ռազմականացված խմբից, որ կապվում է ռուս բիզնեսմեն Իոսիֆ Պրիգոժինի անվան հետ:

Ինչու՞ Խալիֆ Հաֆտարը հենց այս պահին որոշեց միավորել Լիբիան ու պատերազմ սկսել` համեմատաբար կայունացող երկրում, երկրի ներսում ո՞ր ուժերն են նրան աջակցում և ովքեր են հովանավորում դրսից, կերևա ժամանակի ընթացքում, փաստացի Սիրիային զուգահեռ երկրորդ ճակատ է բացվում Լիբիայում, որտեղ ևս հայտնի չէ` ովքեր, ում դեմ են պայքարում իրականում:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan