Քաղաքականության չգոյությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է երկու փոխնախագահների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեռակա «գաղափարական» բանավեճը։ Եթե հաշվի առնենք այն ակնհայտ իրողությունը, որ «բանավիճողները» նախկին ու ներկա իշխանությունների ինտելեկտուալ կադրերն են համարվում, ապա պատկերը շատ ավելի տխուր ու մտահոգիչ է դառնում ու խնդիրը, տվյալ դեպքում, ամենևին էլ այս երկու գործիչները չեն, որոնք լավագույնս բացահայտում են Հայաստանում քաղաքական հարաբերությունների ցածր նշաձողը։ Նրանք, ինչպես ասում են, մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն...

Նույնիսկ ավելորդ է ասել, որ Սիմոնյանն ու Աշոտյանը չեն վիճում քաղաքական որևէ հարցի կամ ծրագրի շուրջ ու իրար հասցեագրում են վիրավորանքներ, որոնք բնորոշ են կեցաղային պրիմիտիվ մակարդակին։ Շատ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխանության ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները «բանավիճում» են «հաճույքով»՝ միտումնավոր կամ ակամայից մենաշնորհելով քաղաքական համակարգը. հներն ու նորերն իրենց քաղաքական կենսունակությունը գտել են միմյանց հակադրվելու մեջ՝ արհեստականորեն ձևավորելով իշխանույուն-ընդդիմություն կոնֆիգուրացիան։ Փաշինյանի թիմը հասարակությանը վախեցնում է ՀՀԿ-ի գործոնով՝ մոբիլիզացնելով նրա իշխանությունից հիասթափված տասնյակ հազարավոր մարդկանց, ՀՀԿ-ն հարմար տեղավորվել է «սևի» կարգավիճակում՝ սպասեով «քայլողների» ֆիասկոյին։

Իհարկե, այս ամենն անգամ հեռավոր աղերս չունի քաղաքականության հետ, որովհետև նույն Ալեն Սիմոնյանն ու Արմեն Աշոտյանը վիճում են հայկական հայտնի հեքիաթի մոտիվներով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխության թիմը շարունակում է պայքարել հին համակարգի դեմ՝ նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանության կրողն է, ու նույնքան պարադոքսալ է այն փաստը, որ ՀՀԿ-ն ռեբրենդինգի փոխարեն՝ գովազդում է այն համակարգը, որի գործունեությունը Հայաստանում հանգեցրեց հեղափոխության։

Հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանում քաղաքականությունը ոչ թե վերածնվում է, այլ վերանում է՝ մնալով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» ամուլ հակադրության փլատակների տակ։ Այս համատեքստում չեղարկվում են դեմոկրատական ընդդիմության ձևավորման քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերը, ինչը հասարակությանը, մեծ հաշվով, զրկում է ընտրության հնարավորությունից։ Ընտրության ընթացակարգային օրինականությունը շատ արագ կարող է արժեզրկվել, եթե հասարակությունը չունենա բովանդակային ընտրության հնարավորություն։ Մյուս կողմից՝ դեմոկրատական այլընտրանքի բացակայությունը ծնում է ավտորիտարիզմի վերականգնման ակնհայտ ռիսկեր, որոնք արդեն իսկ նկատելի են կառավարութան վերջին շրջանի գործունեության մեջ։

Իշխանությունը պետք է ձերբազատվի այն մոլորությունից կամ քարոզչական մանիպուլյացիայից, երբ ցանկացած քննադատության հետևում փնտրում է նախկինների «ականջները», իսկ վերջիններս պետք է գիտակցեն, որ իրենց չարդարացված հավակնություններով ընդամենը լեգիտիմացնում են հեղափոխական իշխանության նույնիսկ ակնհայտ սխալ քայլերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա Սա իմանալուց հետո կանայք կդադարեն սուրճ խմել. ի՞նչ կապ կա կրծքի չափի հետ Փորի վրա քնելը ամենավտանգավոր դիրքն է. ահա թե ինչու Հրաշագործ լուծույթ սխտորով և յոդով, որն ազդում է վայրկենապես Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ.Մազերը կզարմացնեն իրենց տեսքով ու ուժով Ազատվեք հազից մեկ գիշերում. Կոմպրես հազի դեմ Գիտնականները զգուշացնում են.այս դեղամիջոցները ավելացնում են սրտի կանգի ռիսկը 31 %-ով Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում հնարավոր է ազատվել լնդերի բորբոքումից,ինֆեկցիայից,ատամների փառից. Օգտագործի’ր երեք յուրահատ... Ատամի մածուկի կիրառման 12 այլընտրանքային եղանակ, որ դուք չգիտեիք հավանաբար. 4-ը և 10-ը ինձ շատ զարմացրին Նա ուղղակի ասպիրինի հաբը նետեց լվացքի մեքենայի մեջ. արդյունքը տեսնելուց հետո ես ապշեցի և հիմա ես էլ եմ այդպես անում...
website by Sargssyan