ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Ձերբակալություն Երևանում, գունավոր ծխարձակիչներ խորհրդարանում և ահաբեկչություն մետրոպոլիտենում
ՀասարակությունՏՈՆԵՐ
Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկայում` Ազգային հերոսների օր, Լիբերիայում` Աղոթքի օր, Ուգանդայում` Ազատության օր
ՀԱՅԱՍՏԱՆ
1958-ծնվել է խորհրդային երգիչ, երգերի հեղինակ, «Բլ յուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:
2001- «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չի ժխտել իր կատարած սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության մեղադրանքը:
2007- Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն:
2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդում էին, որ վերջին տարիներին նա չէր զբաղվում ակտիվ քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ, ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:
2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրել են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
2015- աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այցելել է Գյումրի: Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:
2015-մահացել է մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը:
2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին հուղարկավորել էին 7 օր առաջ առանց գլխի, ապա ադրբեջանցիները հանձնել էին նրա գլուխը:
2018- Խորհրդարանի դահլիճը մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ էր: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ՔՊ կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչը, վառել այն, ապա կոչ արել բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»: Միրզոյանին ևս երկու ծխարձակիչներով միացել է ընդդիմադիր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը:
-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, իսկ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները, որտեղ կարճ ժամանակով երթևեկությունը դադարեցվել էր:
ԱՇԽԱՐՀ
491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:
1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որն առաջինը գտավ այն ժամանակ մահվան պատճառ հանդիսացող կույր աղիքի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրեց «դողացող ցնցումները», որը հետագայում կոչվեց Պարկինսոնի հիվանդություն:
1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և աքսորվել Էլբա կղզի:
1854-մահացել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բազեդովը՝ Բազեդովյան հիվանդությունը նկարագրած բժիշկը:
1857-Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի զինանշանը՝ երկգլխանի արծիվը:
1868- Ճապոնիայում վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը:
1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Պուերտո-Ռիկո կղզին:
1909-հիմնադրվել է Թել-Ավիվ քաղաքը:
1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:
1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:
1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեմն ապացուցած Էնդրյու Ուայսը:
1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:
2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Չնայած մեղավորները՝ Բելառուսի երկու քաղաքացիներ, հայտնաբերվել են և դատապարտվել մահապատժի, բայց ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել
Կամո Խաչիկյան