Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Համաներում է կիրառվել 4601 անձանց նկատմամբ. դատախազությունն ամփոփում է

Society

2019 թ. փետրվարի 19–ի դրությամբ համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձանց նկատմամբ։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացվել է դատախազական հսկողություն ու վերահսկողություն՝ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ:

ՀՀ դատախազությունն ամփոփել է համաներման մասին օրենքի՝ ճշգրիտ ու միատեսակ կիրառումն ապահովելուն ուղղված այդ աշխատանքների արդյունքները՝ 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ:

Համաձայն ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված և մշակված տվյալների՝ համաներման մասին նշված օրենքի կիրառման արդյունքում որոշումներ են կայացվել ընդհանուր առմամբ 4601 անձի վերաբերյալ:

1. 889 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են մինչդատական քրեական վարույթի շրջանակներում: Կայացված այս որոշումների 57.5 տոկոսը վերաբերել է քրեական գործով վարույթը կարճելուն, 20 տոկոսը՝ առանց քրեական գործով վարույթը կարճելու քրեական հետապնդումը դադարեցնելուն, մնացածը՝ քրեական գործի հարուցումը մերժելուն և առանց քրեական գործով վարույթը կարճելուն՝ քրեական հետապնդում չիրականացնելուն:

ՀՀ դատախազության կողմից հսկողական և վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մինչդատական քրեական վարույթի շրջանակներում համաներման մասին վերոնշյալ օրենքի սխալ կիրառման 22 դեպք: Դրանք հիմնականում վերաբերել են մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու  որոշումներին: Այսինքն թերի կատարված նախաքննության պայմաններում չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք առնչվում են, օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելուն, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջության ապահովմանը, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելուն:

Օրենքի սխալ կիրառման արդյունքում կայացված բոլոր որոշումները վերացվել են դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ:

2. Համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում 1185 անձի վերաբերյալ որոշումները կայացվել են դատարանների կողմից: Դրանցից 313-ը եղել են քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, 362-ը՝ դատարանի կողմից նշանակված պատժից անձին ազատելու:  472 որոշում կայացվել է այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և ավելի քիչ՝ որոնց նկատմամբ նշանակված պատժի կրումը հետաձգվել է:

ՀՀ դատախազության կողմից հայտնաբերվել է դատարանների կողմից համաներման մասին օրենքի անհիմն կիրառման 35 դեպք, որոնց առնչվող դատական ակտերը բողոքարկվել են: Դրանցից 17-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, իսկ 16 բողոքների քննությունն ընթացքի մեջ է:

3. Համաներման կիրառման վերաբերյալ որոշումներից 933-ը կայացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Դրանցից 570-ը վերաբերել է պատիժը կրելուց ազատելուն, 363-ը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատելուն: Վերջիններիս արդյունքում 51 դատապարտված անձ ազատվել է պատժի կրումից՝ պատժաչափը կրճատվելու հետևանքով պատժի կրման ժամկետը լրանալու հետևանքով:

ՔԿՀ պետերի կողմից կայացված՝ համաներման ակտի կիրառման վերաբերյալ որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է օրենքի սխալ կիրառման 1 դեպք: Դատախազի միջնորդագրի հիման վրա որոշումը վերանայվել է և համաներման կիրառումը վերացվել է: Մի շարք դեպքերում արձանագրված ձևական-իրավական խախտումները վերացվել են աշխատանքային կարգով: Հաշվի է առնվել, որ այդ խախտումները դատապարտյալների իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարել:

4. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների կողմից կայացվել է համաներման մասին օրենքի կիրառման վերաբերյալ 1594 որոշում: Դրանց 74 տոկոսը եղել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վերաբերյալ, 26 տոկոսը՝  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված այն անձանց, որոնց վարքագծի նկատմամբ իրականացվում էր վերահսկողություն:

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կողմից համաներման մասին օրենքի կիրառմամբ ընդունված որոշումների օրինականության ստուգման արդյունքում հայտնաբերվել է այդ օրենքի սխալ կիրառման 7 դեպք: Դրանցից 1-ով հսկող դատախազի միջնորդությամբ համաներման կիրառման ակտը վերանայվել է,  4 դեպքով՝ կասեցվել: Մյուս 2 դեպքով դատարանը կայացրել է համաներման մասին օրենքը կիրառելու որոշումներ, որոնք դատախազության կողմից բողոքարկվել են:

Այսպիսով 15.02.2019թ. դրությամբ ընդհանուր առմամբ համաներման մասին օրենքը տարածվել և կիրառվել է 4601 անձանց նկատմամբ: Ընդ որում՝ նրանցից 621-ը փաստացի ազատվել են քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժը կրելուց, իսկ 1564 մեղադրյալներ, ամբաստանյալներ ազատվել են քրեական պատասխանատվությունից (նրանց նկատմամբ դադարեցվել է հարուցված քրեական հետապնդումը) կամ դատարանի կողմից նշանակված պատժի կրումից:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal