Սադրիչները չէին հաշվարկել, որ գործ ունեն կայացած քաղաքական գործիչների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած միջադեպը, պարզվում է, բավականին լավ կազմակերպված սադրանք էր ո՛չ միայն ԲՀԿ-ի, այլև հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Այն միանգամից երկու նպատակ էր հետապնդում: Մի կողմից պարզել,  թե գենդերականությանն առնչվող հարցերն ինչ արձագանք կգտնեն հասարակության շրջանում, մյուս կողմից ցույց տալ, որ մշտական հանձնաժողովը ճիշտ ձեռքերում չէ, քանի որ ո՛չ միայն պատրաստ չէ նուրբ հարցեր քննակել, այլև կարող է ամեն ինչ անել, որպեսզի նման բովանդակություն ունեցող հարցերը հետին պլան մղվեն, և դրանով իսկ խափանվի մեկ լավ կազմակերպած անակնկալ քայլ նույնպես:

Հենց դա էր պատճառը, որ հասարակության շրջանում սկսված ինտրիգի աճին զուգահեռ, սկսեցին հանձնաժողովի նախագահի հրաժարականի մասին կոչեր հնչեցվել,  ստուգելու համար հասարակության մոտեցումը և տրամադրությունները նաև այս հարցի մասին:

Նման քայլ կազմակերպողները, սակայն, չէին հաշվարկել, որ գործ ունեն բավականին փորձու և լուրջ կենսագրություն ունեցող անհատների հետ և նման հարցերով նրանց ո՛չ կարելի է կաշկանդել, ո՛չ էլ անակնկալի բերել:

Նաիրա Զոհրաբյանի հրաժարականը պահանջողները թեև ծանոթ էին ԱԺ ԲՀԿ խմբակցության և կուսակցության առաջնորդի ու ողջ թիմի կարծիքին, սակայն, երբ վարչապետը և կրկնեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում պետք է մտածեն, թե Զոհրաբյանը համապատասխանում է արդյոք այդ հանձնաժողովի ղեկավարի նվազագույն պահանջներին, բնական է, որ այս չմարող հարցադրումների մասին իր դիրքորոշումը պետք է հայտներ նաև Ն. Զոհրաբյանը:

Orer.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունը հստակ պատասխանել է վարչապետ Նկոլ Փաշինյանի մտահոգությանը, և ինքն ավելացնելու ոչինչ չունի:

«Ես, բացառապես առաջնորդվել եմ ԱԺ Կանոնակարգ օրենքով, որևէ դրույթ  չեմ խախտել որպես մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտպան: Լսումների օրակարգ է սահմանված եղել: Ավելին՝ ես չեմ խոչընդոտել ելույթին, որից հետո, ինչպես պահանջում էր Կանոնակարգ օրենքը, նշել եմ, որ օրակարգից շեղված ելույթ է եղել: Ես նորից եմ նշում, որ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ պատրաստ եմ ցանկացած հարց քննարկել, բայց դա պետք է լինի հանձնաժողովի որոշմամբ և չպետք է լինի անսպասելի և անկնկալ մյուսների համար: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին, ապա ես նման վերաբերմունք չեմ դրսևորել», -ասաց Ն. Զոհրաբյանը:   

Հուսանք, որ Զոհրաբյանի հրաժարականը պահանջողներն այսուհետ կխաղաղվեն, քանի որ նման սադրանք կազմակերպողների հաշվարկները երբեք էլ չեն կարողանա հանգեցնել իրենց համար ցանկալի արդյունքի, քանի որ խոսքը ոչ թե երեկ չէ առաջին օրը քաղաքականություն մուտք գործած նորելուկ քաղաքական ուժի ու գործիչների մասին է, այլ բավականին հարուստ քաղաքական կենսագրություն ունեցող կայացած անձանց, ովքեր մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ իրենց որևէ քամի չի կարող վախեցնել:

 

Արմինե Գրիգորյան

Загрузка...
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan