Ին­չո՞ւ են այս­քան շա­տա­ցել «Հռո­մի պա­պից ավե­լի կա­թո­լիկ­նե­րը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի փոքր պաշտոն, ու մարդը հանկարծ 180 աստիճան փոխվում է, էլ չենք խոսում մի քիչ ավելի լուրջ պաշտոն ունեցողների, առավել ևս՝ հանկարծ պատգամավոր դարձածների մասին՝ այսպես, իրենցից անկախ, հանգամանքների բերումով: Հասկանալի է՝ բոլորը չէ, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնց վրա իշխանության մեջ լինելը, մեղմ ասած, լավ չի ազդել. նրանց «հունանավետիսյանությունն» ուղղակի ապշեցնում է: Առավել ապշեցնում է այդպիսինների եռանդը՝ արձագանքելու ամեն մի թեթև, փոքրիկ երևույթի, որը կարող է դիտարկվել որպես իրենց ու իրենց թիմի առաջնորդի թերացման մատնանշում կամ քննադատություն, առավել ևս՝ հակադրվելու ներքին խոհանոցային ցանկացած տեղեկատվության դուրս սպրդմանը: Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ լեքսիկոնով են արտահայտվում՝ անվանարկումներ, վիրավորանքներ, որակումներ, ու էլի մեղավոր են բոլորը. նախաճաշին՝ նախկինները, ճաշին՝ իրականությանը վարդագույն ակնոցներով չնայողները, ընթրիքին՝ ժողովուրդը, իսկ 24 ժամ՝ ԶԼՄ-ները: Իսկապես զարմանալ կարելի է, թե ինչպես է մանդատը, աթոռը, կաբինետը, կարգավիճակը այսքան արմատապես փոխում մարդուն. երեկ նրան ճանաչում էիր, այսօր՝ ոչ. սակայն երևի հենց երեկ չես ճանաչել, երևի այսօրն է իրականը, որն ի հայտ գալու համար ընդամենը հանգամանք էր անհրաժեշտ, հանգամանք, որի անունն է՝ պաշտոն: Այդպիսի մարդկանց փոխել դժվար է, ցանկություն էլ չկա, ընդամենը մի փոքրիկ դիտարկում. տղանե՛ր և աղջիկնե՛ր, PR-ն ու սեփական թիմին հավատարմությունը լավ բան են, ճիշտ բան են, անհրաժեշտ բան են, բայց ամեն ինչ որակով է պետք անել, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ ու ընկալելի. ամեն մի տողի տակ դավադրություն մի՛ փնտրեք, ամեն մի բառի տակ ականջներ մի՛ փնտրեք, և ընդհանրապես՝ սեփական երկրում թշնամիներ մի՛ փնտրեք, իսկ այն եռանդը, որ 24-ժամյա ռեժիմով ծախսում եք բոլորին ու ամենին հակադրվելու, վիրավորելու վրա, ծախսեք ավելի օգտակար գործերի վրա. պարզապես գործ արեք: Դա կլինի ցանկացած ընդդիմախոսության լավագույն պատասխանը, ոչ թե ամեն թեմայով Ֆեյսբուքով հոխորտալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan