ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԱՊՐԻԼԻ). Հանգույցի բացումը, քաղաքական անցուդարձերը և Յուրի Գագարինը
ОбществоՏՈՆԵՐ
Տիեզերագնացության և տիեզերք մարդու առաջին թռիչքի օր, Լիբերիայում՝ Ազատագրության ազգային օր:
ՀԱՅԱՍՏԱՆ
1866-ծնվել է հայ գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:
1913-ծնվել է հայ երգիչ Նար Հովհաննիսյանը:
1984-ծնվել է հայ փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:
2002- «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը:
- «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր:
2004- Ընդդիմադիրների հանրահավաքների ակտիվ մասնակիցներին շարունակել են բերման ենթարկել ոստիկանություն՝ վարչական տույժերի ենթարկելու և «պրոֆիլակտիկ զրույցներ» անցկացնելու համար: Ապրիլի 9-ից ի վեր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 61 քաղաքացի, որոնցից 31-ը 2-6 օրով վարչական կալանքի է ենթարկվել դատարանի որոշմամբ:
2007 -Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:
2008- Կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը:
2010- մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը, որը այդ տարի անցկացվում էր «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսի ներքո:
-Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները Վաշինգտոն էին մեկնել՝ մասնակցելու այնտեղ անցկացվող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին։
2011-«Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 80 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ քվեներով:
2016- առաջին անգամ Հայաստան է ժամանել միանգամից 5 նոբելյան մրցանակակիր. երեք օրվա ընթացքում նախատեսվում էին նրանց բաց դասախոսությունները կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով:
2017- Սերժ Թանկյանը աջակցություն է հայտնել Դանիել Իոաննիսյանին և հայտարարել, որ կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրած անձը պետք է գնահատվի և ոչ թե հետապնդվի, մի խոսքով՝ դատապարտել է 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների դատական հայցը Դանիել Իոաննիսյանի դեմ: - ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ քննարկել է ապագա կառավարությունում համագործակցության ձևաչափը:
2018- «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:
ԱՇԽԱՐՀ
240-պարսիկ շահնշահ Արդաշիր Պապականը իր որդի Շապուհին նշանակել է երկիրը համակառավարող:
1684-մահացել է լարային գործիքներ պատրաստող իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:
1774-Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի զորքին:
1815-Մալայան կղզիներում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից մահացել է մոտավորապես 10 000 մարդ, հետագայում ևս 80 000-ը մահացել է ժայթքմանը հետևած ցունամիի և սովի պատճառով
1839-ծնվել է Միջին Ասիայի հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:
1938- մահացել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալյապինը:
1861- Սամտերի նավահանգստի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում:
1919-կայացել է առաջին շաբաթօրյակը Խորհրդային Ռուսաստանում:
1933-ծնվել է իսպանական, կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալյեն:
1943- հիմնադրվել է ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը:
1945-մահացել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:
1951-ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ-15-երի կողմից: Այդ օրը ամերիկացիների համար «սև չորեքշաբթի» էր:
1961-խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռավ տիեզերք: Սա աշխարհում մարդու առաջին թռիչքն էր տիեզերք:
2014-սկսվեց հակամարտություն Սլավյանսկում, որը Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտն էր:
Կամո Խաչիկյան