«Էդ դրոշը պատից կախած է եղել, փոշոտ ու կեղտոտ, Հայկն իջեցրել է, փոշին թափ է տվել ու դրել սենյակի անկյունում, վա՞տ բան է արել». քաղաքացի
ՀասարակությունՆորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատման դիմում էր գրել՝ առանց աշխատանքի չի մնա։
Ավտոներկրող ընկերության ներկայացուցիչ Արա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է միջնորդել, որպեսզի նա աշխատանքի տեղավորվի:
«Հայկի հետ առնչվել եմ, համեստ, կարգին տղա էր, թող վատ աշխատողներին հեռացնեին, ոչ թե նրան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանը։
Նորագավիթի մաքսատանը, քաղաքացիները, որոնք անընդատ շփվել են Հ. Մարտիրոսյանի հետ, մեզ հետ զրույցում նշեցին, որ Հայկը նոր էր անցել աշխատանքի ու բարեխղճորեն իր աշխատանքը կատարում էր.
«Քսան տարի՝ մեքենաներ եմ ներկրում, մաքսատան վիճակը գնալով բարելավվում է, եթե նախկինում ամիսը քսան մեքենա էին ներկրում, հիմա 2 հազարն անցնում է, այդքան մարդիկ են գնում-գալիս, մաքրություն ո՞նց պահեն։ Վարչապետի գալու օրը Հայկն է այս տարածքը կարգի բերել, թե՝ վարչապետն է գալիս, մեքենան լվացել կանգնեցրել է, եկել ասում են՝ ազատվի՞, ինչո՞ւ։ Մարդը նորմալ կանգնած էր, ո՞նց կանգներ, որ ուղիղ ու զգաստ լիներ… Էդ դրոշը պատից կախած է եղել, փոշոտ ու կեղտոտ, Հայկն իջեցրել է, փոշին թափ է տվել ու դրել սենյակի անկյունում, վա՞տ բան է արել»,- նշեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Մեր զրուցակիցը նաև հավելեց. «Մի բան արեք՝ թող էդ տղան կարողանա իր իրավունքները պաշտպանի, գործի տեղավորվի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։