Փաշինյանի՝ Իրանին վերաբերող հարցի պատասխանը շատ բարձր է գնահատվել

Երեկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ պատվիրակության անդամների կողմից բարձրացրած հարցերի պատասխանները շատ փորձագետներ աննախադեպ են որակում: Խոսքը բավականին դիպուկ հստակ և անկաշկանդ պատասխանների մասին է, ինչը ցույց տվեց, որ Հայսատանի նոր կառավարության համար չկան անցանկալի կամ տհաճ հարցեր, այլ կան խնդիրներ, որոնց մասին հարկավոր է բարձրաձայն խոսել:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն, անդրադառնալով Իրանին վերաբերող հարցի Ն. Փաշինյանի պատասխանին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ հետաքրքիր էր վարչապետի այն դիտարկումը, որ Իրանի շուրջ ծավալվող խնդիրների պատճառով որոշակի առումով տուժում է նաև շրջափակման մեջ գտնվող Հայաստանը:

«Հարցն իսկապես կարևոր էր, որը բարձրացվեց ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից, քանի որ, Հայաստանը հարևան Իրանի հետ տնտեսական կապերի զարգացման խնդիր ունի: Այսօր մենք, փաստորեն, չենք կարողանում այդ կապերը զարցացնել մի քանի պատճառով, որոնցից մեկը, օրինակ, երկու երկրների բանկային համակարգերի ոչ լիարժեք աշխատանքն է: Միացյալ Նահանգները, Իրանի բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, դժվարացնում է նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը, ինչը մեծ խնդիր է: Այս և այլ խնդիրների մասին պետք է բարձրաձայն խոսել, քանի որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, և եթե խնդիր ունենա նաև Իրանի հետ, ապա մեզ համար հավելյալ բարդութուններ կառաջանան: Երեկվա ելույթում, փաստորեն, այդ մասին վարչապետը հնչեցրեց աշխարհի ամենաբարձր ամբիոններից մեկից, ինչն արձանագրելը շատ կարևոր է»,- նշեց Գ. Իսկանդարյանը:

Փաշինյանի կողմից միջազգային բարձր ամբիոնում հնչեցրած հաջորդ կարևոր ուղերձն, ըստ իրանագետի այն է, որ Հայաստանի բոլոր եվրոպական գործընկերները ողջունում են Հայաստան-Իրան հարաբերությունները, քանի որ փաստացի դրան այլընտրանք չկա: Վարչապետի կողմից կարևոր էր արձանագրել նաև, որ Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ պետք է բարեկամների միջև ընտրություն կատարի, ինչը եթե չասենք անհնարին է, ապա շատ դժվար է:

«Կարծում եմ այդ ուղերձը ևս շատ կարևոր էր Իրանի Իսլամական Հանրապետության համար, քանի որ միջազգային բարձր հարթակում բարձրաձայնվել է այն մասին, որ այդ պատժամիջոցների արդյունքում ոչ միայն Իրանն է տուժում, այլև Իրանի հետ համագործակցող մյուս երկրները նույնպես: Կարևոր արձանագրում էր, որ մյուս երկրների կողմից Իրանի հետ ունեցած խնդիրները թեև չեն վերաբերում Հայաստանին, սակայն Հայաստանը ևս դրանց հետևանքով տուժում է»,- ասաց Գ. Իսկանդարյանը:

Խոսելով Իրանի շուրջ կրկին մութ ամպեր կուտակվելու մասին՝ իրանագետը նշեց, որ ԱՄՆ-ը գնալով ավելի ու ավելի է խստացնում կիրառվող պատժամիջոցները, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Մտահոգիչ է նաև այն, որ ԻՀՊԿ-ն հայտնվել է Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբերի շարքին է դասվելու խնդրի առջև:

«Պետք է նշել, որ պատմության մեջ առաջին անգամ պետության զինված ուժերն ամբողջությամբ ահաբեկչական զինված խմբավորում որակելու փորձ է արվում: Անհասկանալի է, սակայն, թե Միացյալ Նահանգներն ինչ ձևակերպումներով է այն հիմնավորելու, երբ խոսքը երկրի ողջ զինված ուժերի մասին է: Այս պարագայում Հայաստանի կողմից Իրանին աջակցելու քայլը պետք է տարբեր մակարդակներում Իրանի հետ կապված հարաբերություների բարձրաձայնումը լինի, քանի որ Հայաստանն այն ներուժը չունի, որ կարողանա այլ օժանդակություն ցուցաբերել հարևան երկրին: Պետք է նշեմ նաև, որ Իրանի ղեկավարությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրեն ձեռք մեկնելու ցանկացած քայլ, ինչը Իրանը չի տեսնում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,- ասաց Գ. Իսկանդարյանը:

Արմինե Գրիգորյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը Փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը վերանայվել են «Արսենալ»-ի տրանսֆերային նոր նպատակը ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց Ֆելիքս Ցոլակյանը խիստ դժգոհություն է հայտնել ԱԻՆ-ում առկա կարգապահության մակարդակից Մանկապարտեզ չի, էդ ի՞նչ հրատապ գործ է, որ դահլիճից դուրս եք գալիս․ Սիմոնյանի դիտողությունը՝ Յոլյանին (տեսանյութ) Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա Ողբամ մեր բոլորիս վիճակը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Յոլյանին ուղղված հարցերի կեսը պետք է նախկին ու ներկա նախարարներին ուղղել
website by Sargssyan