«Հին ու նոր Հա­յաս­տա­նի գա­ղա­փա­րի վտան­գա­վո­րու­թյու­նը մին­չև վերջ չենք պատ­կե­րաց­նում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանություն-հասարակություն, իշխանություն-քաղաքացի հարաբերություններում մենք այսօր ի՞նչ խնդիրներ ունենք: Իր խնդիրներով հանդերձ՝ քաղաքացին այսօր առաջնահե՞րթ է, թե՞ ներքաղաքական, երբեմն նաև կեղծ օրակարգերի թնջուկներում կրկին երրորդչորրորդական պլանում է:

-Ես այն կարծիքին եմ, որ մենք մեր հասարակությանը լավ չենք ճանաչում։ Պատմական տարբեր փուլերում, այդ թվում՝ նորագույն և ընթացիկ պատմության, մենք ինքներս մեր մասին հորինած միֆերի գերին ենք եղել և կանք։ Ստի չափաբաժինը մեր հասարակության մեջ միշտ չափազանց մեծ է եղել։ Մեզ սուտ են ասել իշխանությունները, ընդդիմությունները, մտավորականությունը, սփյուռքը, հեռուստատեսությունը և այլն։ Մենք ունենք մի հասարակություն, որին պետք է կրթել։ Երկար տարիներ, համբերատար կրթել՝ սերմանել առողջ արժեքներ, առաջադիմական հայացքներ, հանդուրժողականություն միմյանց հանդեպ և այլն։ Սա շատ բարդ գործ է։ Շատ ավելի հեշտ է խաղալ այդ ցածր կրթվածության և հասարակական էմոցիաների վրա ու հասարակությունը պառակտել, օրինակ, սևի ու սպիտակների, հների ու նորերի։ Դրանք բոլորը կեղծ, մանիպուլ յատիվ բաժանումներ են, խիստ ժամանակավոր, բայց ահավոր վնասակար հետևանքներ են թողնում։ Գիտեք՝ որպեսզի հասարակությունը զարգանա, կա մի պարտադիր պայման՝ իշխանությունը և վերնախավը պետք է լինեն ավելի առաջադիմական, քան այդ պահի հասարակությունը, միջին վիճակագրական քաղաքացին։ 

- Այսօր շատ է խոսվում կեղծ օրակարգերի առկայության մասին և առարկայական օրակարգերի բացակայության մասին: Արդյո՞ք առաջինները հրապարակ են նետվում երկրորդի բացը լրացնելու միտումով, թե՞ գործ ունենք անիրազեկության կամ անկարողության հետ:

-Կեղծ օրակարգերը բուռն զարգանում են բովանդակային դատարկության պայմաններում։ Հակառակ պարագայում նրանք ուժ չեն ունենում, նրանք չեն կարող լայն հասարակության հետաքրքրության առարկան լինել։ Թվում էր, թե Հայաստանում նոր փուլ է, նոր իշխանություն, նոր հանրային սպասումներ։ Թվում էր, թե նպատակը պետք է լիներ ներքին համերաշխությունը, աշխատելու ու ստեղծելու մթնոլորտը, թվում էր, թե իշխանությունը պետք է հրապարակեր ոլորտային բարեփոխումների տեսլականները, պետք է հրավիրեր հանրության լայն շերտերին մասնակցել դրանց քննարկմանն ու երկրի արդիականացմանը։ Եթե դա չի արվում, սկսվում է, այսպես կոչված, «կեղծ օրակարգերի» շարժումը։ Բայց դա էլ, կարծում եմ, ամենաճիշտ ձևակերպումը չէ։ Երբ չի լինում երկրում աշխատելու, զարգանալու, հանդուրժողականության մթնոլորտ, անմիջապես ձևավորվում են տոքսիկ գաղափարներ, որոնք իրենց մեջ շատ մեծ վտանգ ունեն։ Դրանք կարող են քայքայել, կոլապսի բերել պետությունը։ 

-Նոր իշխանությունը, կարծես, դժվարանում է ազատվել տարբեր գործընթացներում նախկինների ստվերների հետ կռիվ տալու սովորությունից: Տպավորություն կա նաև, որ բոլորը մեղավոր են՝ իշխանություններից բացի: Ինչի՞ արդյունք է սա:

-Շրջանառության դրված ամենավտանգավոր գաղափարներից մեկը հին ու նոր Հայաստանի գաղափարն է։ Մենք, ցավոք, սրա վտանգավորությունը մինչև վերջ չենք պատկերացնում։ Եթե խնդիր է դրվում թշնամանալ հնին, ապա տրամաբանորեն ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա։ Բայց հինը մեր բոլորի ընդհանուր պատմությունն է, մեր բոլորի շատ մեծ հաջողությունները և ձախողումները։ Եվ ցանկացած նոր, ավելի նոր, ամենանոր և այլն, նախորդների պատմությունն է կրում։ Մենք ինչո՞ւ ենք ձգտում լինել մի պետություն, որը չունի պատմություն։ Քանի դեռ իշխանությունը չի արձանագրել կոնկրետ հաջողություններ, չունի կոնկրետ արդյունքներ, քանի դեռ քաղաքացին չի տեսել իր բարեկեցության լավացումը, իշխանություններն անընդհատ կռվելու են նախկին իշխանությունների ստվերի դեմ։ Դա հեշտ է, բայց դա նաև թակարդ է։ Իշխանություններն իրենք մի պահից սկսում են հավատալ, որ դա այդպես է, որ իրենք որևէ մեղք չունեն, որ ամեն ինչ նախկինների մեղքով է, որ իրենք անում են ամեն հնարավորը և այլն։ Սա, իհարկե, չի կարող տանել առաջընթացի։ Պետությունների առաջընթացը լրիվ այլ նախապայմաններ է պահանջում, որոնցից առաջինը ներքին համերաշխությունն է։ Ձեր նկարագրած իրավիճակը ունի երկու լուծում. կա՛մ իշխանությունը կարձանագրի իրական հաջողություններ ու նախկիններին սևացնելու գաղափարը արդեն չի լինի անհրաժեշտություն, կա՛մ հասարակությունը մի օր կարձանագրի, որ չկա առաջընթաց ու կդնի նոր իշխանության պահանջը։ 

- Հայաստանն այսօր արտաքին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ձեզ բավարարո՞ւմ են այն քայլերը, որոնք իշխանություններն անում են այդ ուղղությամբ:

-Ցավում եմ, բայց Հայաստանի այսօրվա բրենդն աստիճանաբար դառնում է անորոշությունը։ Սա սողացող, սահուն պրոցես է, որը գալիս է փոխարինելու ընդամենը մի քանի ամիս առաջ առկա դրական սպասումներին։ Անորոշությունը մտել է մեր հասարակության կենցաղ. ամեն տեղ մարդիկ խոսում են դրա մասին։ Հասարակության բոլոր խավերի մեջ մտել է անորոշության տագնապը։ Ես ցավում եմ, որ դա այդպես է, որովհետև դա չափազանց վատ միտում է։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարծում եմ՝ իշխանությունները շատ տրվեցին ելույթներին, երթերին, դատերին, մակերեսային պատկերացումներին։ Անորոշությունները ծնվում են իշխանության անհստակությունից։ Իշխանությունը պետք է լինի գործնական, և այդ դեպքում հանրային այլ տրամադրություններ կգերիշխեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Загрузка...
Սպիտակի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ
Հայտնի հոգեբանի 20 խորհուրդներ, որոնք կյանքը դեպի ավելի լավը կվերափոխեն Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում
website by Sargssyan