Սեր­գեյ Շա­քա­րյանց. «Օրա­կարգ են մտցվում դա­վա­դիր, այդ թվում՝ հա­կա­հայ­կա­կան գա­ղա­փար­ներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու նախաձեռնության և ստորագրահավաքի մասին: Ավելին, այս կուսակցության լիդերները պարբերաբար հայտարարում են, որ «Արցախը Հայաստանի մարզ է»: Ավելին, հակառակը պնդողներին պիտակավորում և վիրավորում են: Առաջիկայում էլ նախաձեռնում են իրականացնել «Արցախ միասնության ավտոերթը», ինչի մասին արդեն հայտարարվել է: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշված նախաձեռնություններին, մեղմ ասած, վերապահումով է մոտենում:

«Առաջին անգամ չէ, որ նման թեմայով փորձում են շեղել մեր ուշադրությունն այն իրավիճակից, որը տիրում է Արցախում: Առաջին անգամ, ինչպես հայտնի է, եղել են ամոթալի բախումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով 2015թ. Բերձորում տեղի ունեցած բախումները, որոնք եղել էին «100- ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ Արցախ իրականացվող այցի ժամանակ:

«Փաստն այն է, որ այդ մարդիկ չեն խելոքացել: Նրանք մնացել են իրենց տարերքի մեջ: Ինչո՞ւ հիմա չի կարելի նման առաջադրանքով առաջ գալ ու ամբողջ հասարակությանը պարտադրել այն մտքին, թե այդ հարցից կարևոր բան չկա: Պատճառը մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է: Բայց նրանք չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Նման առաջադրանքով են առաջ գալիս ու չեն ուզում հաշվի նստել այն փաստի հետ, որ իրավիճակը բավականին պայթյունավտանգ է: Ի դեպ, առաջին տարին չէ, որ պայթյունավտանգ է: Ու փոխարենն ուժերի չափով աջակցություն ցուցաբերեն Արցախի Հանրապետության օրինական իշխանություններին, օրակարգ են մտցվում դավադիր, այդ թվում՝ հակահայկական գաղափարներ, որոնց շուրջ էլ ստեղծում են շարժում, ավտոերթ…»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքական ասպարեզը վակուում չի հանդուրժում: 

«Նամանավանդ, երբ հարևան հանրապետությունում արձակված ռազմական պատրաստականության հրամանի մասին ենք իմանում: Բայց՝ ոչ, իրենք այդպես են ուզում: Անհանդուրժելի է, երբ մարդիկ նման քայլերի են դիմում այն ժամանակ, երբ հակառակը պետք է անեն՝ մասնակցեն ու աջակցեն մոբիլիզացմանը: Բայց՝ ոչ, նրանք ուզում են շարունակել պառակտել հասարակությանը: Սա է գլխավոր պատճառը, և նրանք աշխատում են ոչ թե միավորման, այլ հակառակը՝ հասարակության պառակտման ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Սերգեյ Շաքարյանցը շեշտեց՝ միասնության գաղափարն առողջ գաղափար է. «Եթե մեզանում մնացել են մարդիկ, որոնք հիշում են պատմությունը, ապա նրանք գիտեն, որ ամբողջ շարժումը սկսվել է հենց միացում կարգախոսով: Որևէ մեկը դեմ չէ միացման գաղափարին: Ուղղակի պետք է դեմ լինել վերոնշյալ մոտեցմանը: Իրենց օգտագործել են 2016 թվականին, օգտագործում են նաև հիմա: Իրենք չեն գիտակցում, որ օգտագործման գործիք են այն մարդկանց համար, ովքեր պատվիրեցին նման ավտոերթ, կամ որևէ մեկ ուրիշ միջոցառում: Նրանք չեն գիտակցում, և դա բացեիբաց երևում է: Վերջիվերջո, թող հիշեն, որ հայ են: Ի վերջո, կարելի է միացնել հետին խելքն ու հասկանալ, թե ինչքա՞ն կարելի է ուրիշ օղակներին թույլ տալ, որ նրանք քեզ օգտագործեն: Սա է հարցը, հիմա ավելի անհեթեթ կերպով են թույլ տալիս, որ իրենց օգտագործեն: Բայց բազմաօգտագործման գործիքները վերջում թափում են: Իրենք սա ևս չեն գիտակցում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ»
website by Sargssyan