«Կաց­նա­յին» քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տև­անք­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպայկան» գուցե թե պետբյուջե փոխանցի ոչ թե 7 միլիարդ դրամ, այլ ավելի շատ հարկ. լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: ՊԵԿ ղեկավարը մանրամասնել է, որ այդ 7 միլիարդ թիվն առաջացել է ընկերության ընդամենը 1 տարվա գործունեության ստուգման արդյունքում, դեռ պետք է ստուգվի ևս 2,5 տարվա աշխատանքը։

Շատերը այս բացահայտումներից նույնիսկ կարող են ոգևորվել, որովհետև նախկին համակարգի հետ ասոցացվող ընկերությունը հայտնվելու է անխուսափելի թվացող սնանկության եզրին։ Ու այդ «շատերի» համար նույնիսկ կարևոր չեն դրա բոլոր հետևանքները: Ակնհայտ է նաև, որ այս դեպքում խնդիրը դուրս է միայն ՊԵԿ-ի որոշման տիրույթից ու կառավարության քաղաքական որոշման, գլոբալ դիրքորոշման հետևանք է։ Օրինակ՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ում է պատկանում «Սպայկան» ու մեծ հաշվով՝ նույնիսկ կասկած չունեմ, որ մյուս խոշոր տնտեսվարողների օրինակով՝ այս ընկերությունը նույնպես հարկային չարաշահումներ է թույլ տվել նախկին տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում, որտեղ խաղի որոշակի կանոններ էին հաստատված։ Ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսական հանցագործության դեմ պայքարի այն մարտավարությունը, որն ընտրել է կառավարությունը, խիստ վիճահարույց է, առնվազն՝ արդյունավետության տեսանկյունից։

Ուզենք, թե չուզենք, այս ընկերություններն են Հայաստանի տնտեսության ողնաշարը, ու նրանց անհրաժեշտ է հարկային պարտավորությունների դաշտ բերել ավելի փափուկ քաղաքականության միջոցով կամ նույնիսկ տնտեսական համաներում հայտարարել, այլ խոսքով՝ գծել այն կարմիր գիծը, որից հետո բոլոր սուբյեկտները դուրս են գալու ստվերային դաշտից։ Հակառակ պարագայում՝ ստիպված ենք հետևությունների գալ, որոնք ամենևին էլ չեն խոսում Հայաստանի կառավարության շրջահայացության, բարի նպատակների, առավել ևս՝ օբյեկտիվության մասին։

Օրինակ՝ կարող ենք ենթադրել, որ կառավարության «կացնային» քաղաքականությունը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը, որովհետև ակնհայտ է, որ մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում գյուղատնտեսական ապրանքների մթերում կազմակերպող ընկերություններ չեն հայտնվելու, իսկ հայտնվածներն էլ պարզապես չեն «ձգելու». արդյունքում այս տարի գյուղատնտեսությունը հայտնվելու է տխուր վիճակում՝ հենց «Սպայկայի» պատմության հետևանքով։ Նման ենթադրությունը միանգամայն հիմնավոր է ու նույնիսկ կառավարության անդամները դա չեն կարողանում հերքել։

Կա ավելի հոռետեսական վարկած, ըստ որի՝ գործ ունենք կառավարության ոչ թե ոչ հաշվենկատ քաղաքականության, այլ միանգամայն այլ ձգտումների, այլ խոսքով՝ սեփականության վերաբաժանման գործընթացի մեկնարկի հետ։ Այս վարկածը շատ ավելի վտանգավոր է, որովհետև կապիտալը, որպես կանոն, փախչում է բոլոր այն երկրներից, որտեղ տեղի է ունենում սեփականության վերաբաժանում։

Որն էլ լինի ճշմարտությունը, Հայաստանը գտնվում է որոշակի անկայունության սահմանագծին, որն ավելի մշուշոտ է դարձնում տնտեսական հեղափոխության տեսլականը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Загрузка...
Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ) Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan