Ո՞րն է ամենահաստակաշի կենդանին, արդյո՞ք փիղը

Մենք գիտենք, որ...

Ամենահաստ կաշին ունեն փղերը, քանի որ, վերջիվերջո, նրանք ամենախոշոր ցամաքային կաթնասուններն են:

Իրականում այդպես չէ:

Չնայած նրան, որ փղի կաշին էլ է բավականին հաստ՝ միջինը մոտ 2,5 սանտիմետր, բայց այնքան էլ պինդ ու կոշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Իհարկե, եթե այն մշակես, ապա նրանից անգամ զրահ կարելի է ստանալ, բայց իրականում փղի մաշկը շատ զգայուն է, փափուկ, և անգամ նրա վրա կարելի է մատներով քերծվածքներ անել: Բանն այն է, որ հասուն փղի մաշկը բուսականություն (մազեր) չունի, այն չունի նաև քրտնագեղձեր (այդ իսկ պատճառով փղերը սիրում են հաճախ լողանալ, ինչը նրանց հովացնում է), այդ իսկ պատճառով այն, համեմատած փղի չափերի հետ, բարակ է: Ի դեպ, փղի բերանի և ականջի ներքին մակերևույթների կաշին բարակ է թղթի նման: Փղերի համար խիստ կարևոր է «մաշկի խնամքը», որի համար էլ նրանք սիրում են իրենց վրա փոշի լցնել, ընդունել ցեխային «լոգանքներ», թավալվել, առանձնապես շատ են սիրում, երբ իրենց մաքրում կամ քերում են: Այս ամենը, ի վերջո, միջոց է մաշկային տզրուկներից ազատվելու համար: Իրականում ամենահաստ կաշին ունեն կապույտ կետերը և նմանատիպ խոշոր բեղավոր այլ կետեր՝ միջինը 10 սանտիմետր: Իհարկե, եթե այստեղ հաշվի առնենք նաև ենթամաշկը, որն, ի դեպ, հաշվի է առնվում ցամաքային կենդանիների դեպքում, ապա այս դեպքում մաշկի հաստությունը կարող է անգամ կես մետր կազմել: Մաշկի հաստությամբ երկրորդ տեղում գետաձին է՝ մաշկի 4 սանտիմետր հաստությամբ: Հաստ մաշկ ունի նաև ռնգեղջյուրը՝ միջինը, ինչպես փղի դեպքում, մոտ է 2,5 սանտիմետրի:

Ցանկացած կաթնասունի համար կաշին կարևոր դեր ունի: Այն պաշտպանում է կենդանուն տզրուկներից և այլ մանր վնասատուներից, միաժամանակ մաշկը տակտիլ զգացողություն է իրականացնում, որի միջոցով կենդանի օրգանիզմը ճանաչում է շրջապատը՝ խոնավություն, ջերմություն և այլն: 

Այնպես չէ, որ հաստ մաշկը ավելի լավ է պաշտպանում կենդանուն: Բանն այն է, որ նման դեր կարող է կատարել անգամ բարակ մաշկը, եթե այն ունի որոշակի առանձնահատկություն: Օրինակ, աֆրիկյան փշոտ մկան մաշկը ունի այդ յուրահատկությունը: Այս փոքրիկ կրծող կենդանին իր մաշկում ունի բազմաթիվ մազային ֆոլիկուլներ: Ընդ որում, նրա մաշկը շատ նուրբ է սովորական այլ կենդանիների մաշկի հետ համեմատած և այն 3 անգամ հեշտ է պատռել, քան սովորական մկան մաշկը: Սրա նպատակն այն է, որ այս մկնիկը հեշտությամբ է պոկվում գիշատիչների ճանկերից՝ նրան թողնելով միայն իր մաշկի մի մասը. անգամ եթե գիշատիչը կծում է նրան, ապա նրա երախում մնում է միայն պոկված մաշկը, իսկ կենդանին փրկվում է՝ փախուստի դիմելով: Հետագայում արդեն փրկված մկնիկի մաշկը մի քանի օրվա ընթացքում ռեգեներացիայի է ենթարկվում՝ շնորհիվ մազային ֆոլիկուլների: Արդյունքում «մաշկվելը» այս մկնիկին ոչ մի տհաճություն չի պատճառում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan