Սադրանքներ են. Անդրանիկ Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ իրեն վերագրվող հայտարարությունների մասին

Վերջերս լուր տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Այդ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև 1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության թեման։ Ներկաները հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ու Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել են, թե արդյոք լինելո՞ւ է բացահայտում Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանության պատվիրատուների մասով։

Անդրանիկ Քոչարյանն այդ հարցին սենսացիոն պատասխան է տվել։ Նա, ըստ մամուլի հրապարակումների, հայտարարել է, որ Հոկտեմբերի 27–ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է, և որ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով:

Այս առնչությամբ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել ու իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»։

«Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել: Այդ ստահոդ լուրերը վերցրել էին ադրբեջանական կայքերը, և դա դարձրել էին Հայաստանի դեմ նյութ: Այս ստահոդ լուրերը կայքերում տարածվել էին իմ անունից, ինչը շատ լուրջ է, որովհետև Ադրբեջանն անմիջապես դա օգտագործեց: Այդ կայքերում նույնիսկ հղում չկար, թե ես որտեղ եմ նման բան ասել ու չէր էլ կարող լինել, որովհետև այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև Հոկտեմբերի 27-ի քննությունը չի ավարտվել: Իմ անունից արված հայտարարությունները համարում եմ սուտ և սպասում եմ, որ այդ կայքերը հիմնավորեն իրենց ներկայացրած սուտ տեղեկությունը»,- հայտարարեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝  Հոկտեմբերի 27-ի հետ կապված իր մեղադրանքները մշտապես ուղղել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, քանի որ իր համար մինչ այժմ անհասկանալի է՝ ի՞նչ են քննարկել Քոչարյանն ու ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանը՝ փակ դռների հետևում։

 

Աղբյուր

Загрузка...
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan