«Անիմաստ և անընդունելի զբաղմունք է ժամկետանց տարբերակով ազգային գաղափարի սեփականաշնորհման կամ յուրացման փորձը». Մարսել Պետրոսյան

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:

-Այս պահի դրությամբ, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավճակն Արցախում:

- Ես կասեի՝ արհեստականորեն փոքր-ինչ լարված և այդ լարվածության հիմնական պատճառը պայմանավորված է մի խումբ քաղաքական գործիչների համբերության բացակայությամբ, նաև շտապողականությամբ՝ օր առաջ պարզել առաջիկա պետական ընտրություններում իրենց հնարավորությունների նշաձողը, բացահայտել հավանական մրցակիցների թույլ և ուժեղ կողմերը ու այս ամենից բխող անհրաժեշտ քայլեր իրականացնել: Փաստորեն այն տպավորությունն է իշխում, որ նախընտրական պայքարի մեկնարկը տրվել է ամիսներ առաջ և լայն թափով այն շարունակվում է: Առաջին հայացքից թվում է, թե այն ընթանում է նրբանկատորեն քողարկված ձևով, մինչդեռ շատ հաճախ բացահայտ տարրեր են ի հայտ գալիս, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ընտրությունների մասին օրենքի մի շարք հոդվածների ոտնահարման աղաղակող օրինակներ են: Ցավով պիտի նշեմ, որ այս գործընթացի ջրաղացին ջուր են լցնում նաև սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ և դա այն դեպքում, երբ մինչ գալիք ընտրություններն  ավելի քան մեկ տարի ժամանակ կա: Համոզված եմ, որ մասնավորապես Արցախում  մեկ տարվա կտրվածքով ոչ միայն նպատակահարմար չէր հանուն նեղ եսասիրական նպատակների շիկացնել հանրային մթնոլորտը,  բնակիչներին բաժանել հակադիր կողմերի, լարել իրար դեմ, այլև անհեռանկարային է:

- Ոմանք հայտարարում են, որ ընդդիմության դրոշը իրենց ձեռքերում է, ոմանք գտնում են, որ Արցախի ղեկավարման մանդատը պետք է տրամադրել որևէ տերության, ոմանք պահանջում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի անհապաղ հրաժարականը, ոմանք այն կարծիքն են գեներացնում, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի մարզ է: Դուք ոչ միայն չեք արձագանքում այս մարտահրավերներին, այլև երկխոսության մեջ չեք մտնում այդ ուժերի հետ: Այս ֆոնի վրա Արցախի «Արդարություն» կուսակցությունը Ստեփանակերտում կազմակերպում է «Արցախի պարենային անվտանգության խնդիրները» թեմայով քննարկումներ, մասնագետներ հրավիրում նաև Երևանից: Ինչպե՞ս եք բացատրում այս ամենը:

-  Արցախում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, մինչ հայաստանյան հայտնի իրադարձությունները, գոյություն չուներ: Իշխանությունների կողմից ստեղծված երկու կուսակցություններն էլ հիմնականում կոչված էին ապահովելու գործող իշխանության վերարտադրությունը՝ բացառելով գաղափարական և գործառնական որևէ հակասություն, ստեղծելով քաղաքական դաշտի գոյության ընդամենը պատրանք: Ներկայում քաղաքական դաշտի ներկապնակը հարստանալու միտում է ձեռք բերում: Բայց հայտարարել, որ ընդդիմության դրոշը գտնվում է ինչ-որ ուժի ձեռքերում, առնվազն պատրանքի ժանրից է: Չեմ ընդունում նաև Արցախի կառավարման մանդատը որևէ այլ երկրի տրամադրելու թեզը:  Եթե Արցախյան շարժումից առ այսօր հանրության շրջանում նման  մտահղացում  չի  առաջացել, ուրեմն այն մեռելածին է, որովհետև եթե հարկ է, որ, այնուամենայնիվ, այդ մանդատը տրամադրվի որևէ երկրի, դա կլինի միայն ու միայն   Հայաստանի Հանրապետությունը: Պահանջել Արցախի նախագահի հրաժարականը՝ մեծ համարձակություն կամ  քաջություն չէ, այլ սովորական պոպուլիստական քայլ, քանի որ նման պահանջ ներկայացնող ուժը առաջին հերթին պետք է վայելի հանրության լայն զանգվածների վստահությունը և պատրաստ լինի ստանձնելու հանրապետության կառավարման ղեկը: Ներկայում իշխանության մաս կազմող, ինչպես որոշ քաղաքական գործիչներն են սիրում կրկնել՝ քաղաքական առաջատար ուժերը այլևս սպառել են իրենց և չեն վայելում հանրության վստահությունն ու հարգանքը, իսկ նորաստեղծ քաղաքական ուժերը հասունացման խնդիր ունեն, որի համար ժամանակ է պետք:

Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանի մարզ հռչակողների ժամանակավրեպ պոպուլիստական լոզունգին, հիշեցման կարգով նկատեմ, որ այդ գաղափարը պատկանում է ոչ թե հայ ժողովրդի արցախյան հատվածին, այլ ողջ հայությանը, որի իրականացման ճանապարհին մենք անչափ թանկ գին ենք վճարել և շարունակում ենք վճարել: Անիմաստ և անընդունելի զբաղմունք է ժամկետանց  տարբերակով ազգային գաղափարի սեփականաշնորհման կամ յուրացման փորձն անգամ որևէ հին կամ նոր քաղաքական ուժի կողմից: Նմանատիպ պոպուլիստական հայտարարությունների փոխարեն,  Արցախի  «Արդարություն» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ձեռնամուխ է եղել ճանապարհայի նքարտեզի մշակմանը, որի միջոցով քայլ առ քայլ կհասնենք մեր բաղձալի նպատակին՝ Հայաստանի հետ վերամիավորմանը:

Այնպես որ, կարիք չկա ուղղորդել Արցախի հայերին, առավել ևս՝ սպառնալ ինչ-որ հեղափոխության վտանգով:

Ինչ վերաբերում է Արցախի պարենային անվտանգության խնդիրների շուրջ քննարկումներին, Արցախի «Արդարություն» կուսակցությունը կարևոր է համարում չբացառվող ռազմական գործողություններին պատրաստվել ոչ թե  հայտարարություններով, այլ համալիր ծրագրով՝ հաշվի առնելով անգամ անկանխատեսելի արգելապատնեշների հաղթահարման հնարավորություններն ու ուղիները:  Նպատակ ունենք մինչ տարեվերջ քննարկումների թեմա դարձնել բոլոր ոլորտները, գույքագրել իրական վիճակը և ելնելով դրանից՝ հստակեցնել առաջիկա մեր անելիքները:

Սկզբնաղբյուր՝ past.am

Загрузка...
Փարիզի Աստվածամոր տաճարը գրեթե ամբողջովին փրկվել է ավերումից. մշակույթի նախարար Ֆաբիո Ֆոնյինին` Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը մահվանից առաջ գրություն է թողել Անկարայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Շրի Լանկայում ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը Ընդդիմության մասին. 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած Լավատեսությունս սկսում եմ կորցնել ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ (ֆոտո) Կարելի է «պլետով» պատժել Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է Երեք անելիք ... Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ Լրիվ փոխանցվել են Օրվա խաղերի անոնս Կդառնան գործազուրկ Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ) Սուդանի բողոքավոր ուժերը հայտարարել են Ռազմական խորհրդի հետ բանակցություններ սկսելու մասին․ Sky
Երբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Ամենահզոր միջոցը մազաթափության դեմ. երբեք չկորցնեք այս բաղադրատոմսը Ես գտել եմ բուժման եղանակ, որին միշտ դիմում եմ անհրաժեշտության դեպքում. լուծույթ, որն օրգանիզմից լիովին վերացնում է ցավը... Սովորեք պատրաստել այս բարակ և նուրբ ՖԻԼՈ խմորը և զարմացրեք հյուրերին իսկական փախլավայով և շտրուդելով Ո՞րն է սառը ձեռքեր և ոտքեր ունենալու պատճառը Եթե խնդիրներ ունեք անոթների և արյան հետ կապված, ուրեմն՝ օգտագործեք այս միրգը. այն ազատում է անոթները թրոմբներից և ջրիկաց... Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ Կինը մտածում էր, թե ամուսինն ու դուստրը ընթրիք են պատրաստում, բայց մտնելով խոհանոց՝ կորցրեց խոսելու ունակությունը... Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ու ամենահզոր երկրաշարժերը, պատերացնելն անգամ սարսափ է ներշնչում Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին և շոկոլադը օգնում են պահպանել երիտասարդությունը, փաստորեն գիտնականները հաճելի բա...
website by Sargssyan