«Ծռերի» հերթական կապրիզը՝ ինքնահաստատվելու փորձ

«Սասնա ծռեր» կուսակցության անդամները կրկին պատրաստվում են ավտերթով դեպի Արցախ մեկնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել է կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

Երթն այս անգամ կոչել են «Միասնության ավտոերթ», սակայն պարզ չէ, թե կոչն ում է ուղղված, երբ Արցախը վաղուց ապացուցել է, որ ոչ միայն միասնական է, այլև կեղծ օրակարգ ձևավորելու և դրանով ապրելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն: Հայտարարության մեջ կոչ են անում ակտիվ մասնակցել իրենց ակցիային: «Ծռերը» կրկին մոռացել են, որ Արցախի ժողովուրդը միասնականության հավելյալ քարոզի կարիք չունի: Արցախցիները միասնական են ո՛չ միայն Արցախում, այլև երկրի սահմաններից դուրս: Այդպես եղել է միշտ և հիմա էլ շարունակում են միասնական լինել, ուստի դրսից հավելյալ միասնություն ներմուծելու կարիք չունեն:

Ի դեպ, «Ծռերի» կազմակերպած երթերն ամեն անգամ որոշակի լարվածություն են առաջացնում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բայց, կարծես, դա ամենևին էլ չի հետաքրքրում կուսակցության ղեկավարներին: Արցախի իշխանական վերնախավը, հասարակական կազմակերպությունները և ժողովուրդը բազմիցս հայտարարել են, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ցանկացած ավելորդ իրարանցում կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել ու իրավիճակ սրել սահմանագծում, բայց «Ծռերին», կարծես, դա ևս չի հետաքրքրում:

Ավելի շուտ կուսակցության անդամներն ինչ-որ բան են ուզում առաջին հերթին իրենց ապացուցել, փաստացի արհամարհական վերաբերմունք դրսևորելով արցախցու առանց այն էլ լարված առօրյային: Կուսակցության անդամների համար հավանաբար նման աղմկահարույց օրակարգ ձևավորելը և դրանից հաճույք ստանալն է կոչվում հայրենասիրություն, բայց հանուն արդարության ընդգծենք, որ հայրենասիությունը ո՛չ զենքի ուժով պետական կառույցներ ներխուժելը ու երկիրը տակնուվրա անելն է, ո՛չ էլ արտաքին թշնամու դեմ օր ու գիշեր պայքար մղող երկրում խժդժություններ հրահրելը:

Ու թեև արցախցին նման պրովոկացիաների երբեք էլ չի ենթարկվել, սակայն քամի անելն ու գալը «Ծռերն» ուզում են ավադույթ դարձնել, մոռանալով, որ իրենց հակառակորդները ոչ թե Հայաստանում կամ Արցախում են, այլև մեր սահմաններից դուրս: Իսկ եթե պատերազմի բովով անցածներն ուզում են մի լավ բան անել երկու երկրների համար, ապա նվազագույնը՝ իրենց տեղում հանգիստ նստելն է, ոչ թե թուր կեծաkին կապելն ու աջ-ձախ քամի անելը:

 

Արմինե Գրիգորյան

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա Սա իմանալուց հետո կանայք կդադարեն սուրճ խմել. ի՞նչ կապ կա կրծքի չափի հետ Փորի վրա քնելը ամենավտանգավոր դիրքն է. ահա թե ինչու Հրաշագործ լուծույթ սխտորով և յոդով, որն ազդում է վայրկենապես Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ.Մազերը կզարմացնեն իրենց տեսքով ու ուժով Ազատվեք հազից մեկ գիշերում. Կոմպրես հազի դեմ Գիտնականները զգուշացնում են.այս դեղամիջոցները ավելացնում են սրտի կանգի ռիսկը 31 %-ով Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում հնարավոր է ազատվել լնդերի բորբոքումից,ինֆեկցիայից,ատամների փառից. Օգտագործի’ր երեք յուրահատ...
website by Sargssyan