«Քարսիթի» մասին որոշումն ընդունումից հետո բազմազավակ ընտանիքները չգիտեն ինչ անել

Արժանապատիվ քաղաքաքային տրանսպորտ ունենալու խնդիրը դեռ չլուծված, ապրիլի 11-ին կառավարությունը որոշում կայացրեց մեքենաների մեջ մանուկներին ամրակապող սարքի՝ «քարսիթի» օգտագործումը պարտադիր դարձնել: Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ ապրիլի 21-ին, որից հետո մինչև 7 տարեկան երեխաներին առանց «քարսիթի» փոխադրելը կհամարվի օրենքի խախտում, իսկ վարորդները կտուգանվեն 5000 դրամով:

Ի դեպ, եթե 7-ից 12 տարեկան երեխաները կարող են մի վայրից մյուսը տեղափոխել միայն ամրակապված, ապա մինչև 12 տարեկան երեխաներին չի թույլատրվում փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղի կամ բեռնատար ավտոմեքենայի թափքում նստեցնելով:

Orer.am-ի լրագրողական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կան տաքսի ծառայություններ, որոնք ավելի հեռատես են գտնվել և շուրջ մեկ տարի է ծառայություն են մատուցում նաև «քարսիթով» կահավորված մեքենաներով: Բայց, երեխաների համար հատուկ նստատեղ ունեցող մեքենաների ծառայության մինիմալ արժեքը, ոչ թե 600 դրամ է, այլ՝ 1000 դրամ: Պարզ ասած՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոքր երեխա ունեցողները թեև դրսում չեն մնա, բայց ստիպված կլինեն ծառայության համար ավելի շատ վճարել:

Ինչ վերաբերում է քաղաքային և միջքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսներին ու միկրոավտոբուսներին, ապա պարզ չէ, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչ պահանջներ կդրվեն այդ դեպքում, բայց որ սա էլ իր հերթին նոր խնդիրներ կառաջացնի՝ միանշանակ է:

Անհատ տաքսի ծառայություն մատուցողների համար ևս այս որոշումը հերթական փորձություն կարող է լինել, քանի որ կանգառներում առավոտից երեկո հաճախորդ փախցնող և նույն ճանապարհը կրկնակի թանկ փոխադրող վարորդները պետք է ստիպված լինեն վերանայել իրենց սպասարկման պայմանները: Չի բացառվում, որ «քարսիթ» տեղադրելու որոշում կայացնելու դեպքում նրանք էլ որոշեն փոխադրման արժեքն ավելացնել, բայց որ սպառողի տեսանկյունից դա լրացուցիչ ծախս է ենթադրում՝ միանշանակ է:

Մեկ հարց ևս՝ ինչպե՞ս պետք է ծառայության վարորդը կողմնորոշվի, որ երեխան ոչ թե 7, այլ 8 տարեկան է, քանի որ այդ տարիքում երեխայի բոյից, դեմքի արտահայտությունից դա դժվար է հասկանալ: Ստացվում է, որ ծնողները մշտապես պետք է երեխայի անձը հաստատող փաստթղթով երթևեկեն, որպեսզի վիճելի հարցեր առաջանալու դեպքում կարողանան երեխայի տարիքից բխող հարցերին պատասխանել:

Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը դեռևս օրենքի նախագծի քննարկման փուլից՝ հունվարից սկսած անդրադարձել է նաև բազմազավակ ընտանիքների հարցին, նշելով, որ երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների փոխադրման հարցը ևս խնդիր է: Փաստորեն, ապրիլի 11-ին ընդունված օրենքի կարգավորումներից այն դուրս է մնացել:

«Խոսքը բազմազավակ ընտանքիների դեպքում մեծ մեքենաներ ձեռք բերելու մասին է, քանի որ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներն այլևս չեն կարողանալու սովորական մեքենաներով երթևեկել: Բազմազավակ ընտանիքները պետք է ստիպված լինեն ավելի մեծ մեքենաներ գնել, որի համար գումար է անհրաժեշտ:

Այս հարցը կարգավորելու համար,առաջարկել եմ բազմազավակ ընտանիքներին արտոնյալ կամ ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել, սակայն առաջարկն այդպես էլ մնացել է օդում կախված, քանի որ կառավարության որոշման մեջ որևէ տող չկա այն մասին, թե բազմազավակ ընտանիքներն ինչպես պետք է մի վայրից մյուսը փոխադրվեն»,- Orer.am-ի հետ զրույցում նշեց Շ. Դոյդոյանը:

 

Արմինե Գրիգորյան

«Իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը». Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (ֆոտո) Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա» Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ» Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ» Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում. «Փաստ» Վթարի հետևանքով փակ է Չարենցավանի ճանապարհը «Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է պրոֆեսիոնալիզմ». «Փաստ» «Այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը». «Փաստ» Քաղաքականության արժեզրկումը. երբ հարցերի իրական քննարկմանը և լուծմանը փոխարինել է փիառը. «Փաստ» Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել Հայաստանի համար. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ կախված լինի մեկ մարդուց». «Փաստ» Ավելի քան 7 միլիոն դոլար՝ ամբիցիաների բավարարման համար. «Փաստ» Ռուսաստանյան ազատումներից անհանգստացածներ կան. «Փաստ» Այլ աշխատանքային օրերը փոխվում են, իսկ հիշատակի օրերը՝ ոչ. «Փաստ» Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ
Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․ Էլեկտրաշոկեր. անասուններին զսպելու գործիքից՝ անհատական պաշտպանության միջոց Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն… 2020 թվականին նկարահանած ամենահանելուկային դեպքերը Մարդասպանը 10 տարի թաքնվել է տայգայում փորված այս որջում. ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին է այն ներսից. ՖՈՏՈՇԱՐՔ Եթե առավոտյան սուրճ եք խնում անպայման կարդացեք սա Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Իսկ դու գիտե՞ս, թե քանի անգամ ես ամուսնանալու. 100% ճշգրիտ հաշվարկ
website by Sargssyan