Գևորգ Գորգիսյանի ակնարկը՝ իշխանության հետ պասերով խաղի է նման

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին իրեն հասած լուրերին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ շարունակում է ահազանգեր ստանալ իշխանության լռությունից մտահոգված երկաթուղայիններից։

«Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երևան-Գյումրի գնացքով, և ոչ ոք չանդրադարձավ չարաշահումների թեմային։

Հետևողական եմ լինելու, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտեն այդ չարաշահումները և պատժեն դրանց պատասխանատուներին։ Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին և ներկայացնել երկաթուղայինների կողմից ինձ տրամադրված փաստերը»,- գրել է Գ. Գորգիսյանը։

Եվ իրոք, այդ աղաղակող տեղեկությունից հետո բոլորը մի տեսակ խորհրդավոր լռություն են պահպանում և ոչինչ չեն ասում այդ մասին: Հասկանալի չէ նաև, թե լռության հեղինակները Հայաստանի իշխանություննե՞րն են, թե՞ Ռուսաստանի մեր «գործընկերները», բայց որ ինչ-որ բան այն չէ՝ միանշանակ է:

Ի դեպ, նոր գնացքով Գյումրի ուղևորվելու ժամանակ ընկերության ներկայացուցիչների տրամադրությունն էլ բավական բարձր էր, ինչը, համաձայնեք, որ 60 մլն դոլար չարաշահված գումարի պայմաններում դժվար հնարավոր լիներ: Գուցե նոր գնա՞ցքն է որպես փոխհատուցում հրամցվել, բայց այդ մասին ևս որևէ խոսք չհնչեց:

Բոլորի ուշքն ու միտքը գնացքի պատուհանից երևացող գեղեցիկ տեսարանն էր, ներսի կահավորանքը, բայց թե ի՞նչ գումարով է հինը փոխարինվել նորով, ո՞րտեղից են ծախսվել այդ գումարները և այլն, այդպես էլ ոչ ոք չիմացավ: Այս խորհրդավոր լռության պայմաններում, իրոք, բավականին հետաքրքիր կլինեն պատգամավորի կողմից խոստացած չարաշահումների թեմայի մասին անդրադարձն ու իր ձեռքի տակ եղած փաստերի հրապարակումը, բայց այս դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչու է Գ. Գորգիսյանը որոշակի պաուզայից հետո խոստանում խոսել:

Հետաքրքիր է սա պատգամավորի կամ իր քաղաքական թիմի կողմից կիրառվող մարտավարակա՞ն, թե՞ դիվանագիտական դադար է, քանի որ եթե իրենք իրենց ընդդիմություն են համարում, ապա պետք է օր առաջ այդ մասին բարձրաձայնեն, ոչ թե մի կողմից իշխանությունների հետ պասերով խաղան, բայց ամբիոններից էլ հայտարարեն, թե իրենք են երկրի թիվ մեկ ու ամենաթեժ ընդդիմությունը:

 

Արմինե Գրիգորյան

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա Սա իմանալուց հետո կանայք կդադարեն սուրճ խմել. ի՞նչ կապ կա կրծքի չափի հետ Փորի վրա քնելը ամենավտանգավոր դիրքն է. ահա թե ինչու Հրաշագործ լուծույթ սխտորով և յոդով, որն ազդում է վայրկենապես Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ.Մազերը կզարմացնեն իրենց տեսքով ու ուժով Ազատվեք հազից մեկ գիշերում. Կոմպրես հազի դեմ Գիտնականները զգուշացնում են.այս դեղամիջոցները ավելացնում են սրտի կանգի ռիսկը 31 %-ով Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում հնարավոր է ազատվել լնդերի բորբոքումից,ինֆեկցիայից,ատամների փառից. Օգտագործի’ր երեք յուրահատ...
website by Sargssyan