82%-ոց ընտ­րու­թյան հե­տև­անք­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթ օրը Երևանում ծառատունկ էր հայտարարված, սակայն միջոցառումն այնքան վատ էր կազմակերպված, որ ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին դրա տապալման մասին: Քաղաքային իշխանությունները չեն կարողանում անգամ մի լոկալ միջոցառում կազմակերպել, ու բնական ենք համարում մեր քաղաքացիների մտահոգությունը, որոնք բարձրաձայնում են հնարավոր համաճարակային վտանգի մասին:

Երևանն, ըստ էության, թաղվել է աղբի մեջ, սոցիալական ցանցերը ողողված են լիքը աղբամաններ պատկերող լուսանկարներով: Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանն ու «Սանիթեքը» անմխիթար վիճակի գոյությունը չեն հերքում, պարզապես կողմերից յուրաքանչյուրն իրավիճակի պատասխանատվությունը բարդում է մյուսի վրա` բավարարվելով ներողությամբ: Անկեղծ ասած՝ հասարակությանն այս փոխադարձ մեղադրանքներն ու ներողություները բացարձակապես չեն հետաքրքրում. նա քաղաքային իշխանություն է ընտրել, որի պարտականությունն է մայրաքաղաքը մաքուր պահելը: Առնվազն անհեթեթ է, երբ քաղաքային իշխանությունները դարձյալ սլաքն ուղղում են նախկինների ուղղությամբ. եթե հոկտեմբերին ձևավորված քաղաքային իշխանությունը չի կարողանում էֆեկտիվ կառավարել ու առաջընթաց ապահովել քաղաքային տնտեսության որևէ ոլորտում, ապա հազիվ թե արդարացված է վերստին մեղադրել նախկիններին, այս դեպքում՝ ամիսներ առաջ հեռացած Տարոն Մարգարյանին:

Սակայն այստեղ էլ առաջանում է քաղաքական պատասխանատվության խնդիր, որովհետև հասարակությունն ակնհայտորեն քվե է տվել ոչ թե քաղաքապետին կամ կոնկրետ թիմի, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, որը Երևանի ավագանու ընտրական գործընթացի միակ գործող անձն էր ու իր դաշինքի համար 82% քվե ապահովեց՝ «սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզով: Արդյունքում՝ հասարակությունն ընտրել է Փաշինյանին ու հիմա, ըստ էության, չգիտի՝ ումից պատասխան պահանջի քաղաքային ոչ էֆեկտիվ կառավարման, աղբակույտերի, սանիտարական հնարավոր համաճարակի համար:

Սա, ըստ էության, այն ֆորս-մաժորային իրավիճակն է, ինչի մասին կանխատեսել էի դեռ քաղաքային ընտրությունների ժամանակ: Ավագանին ձևավորվեց ամենևին էլ ոչ քաղաքային խնդիրների օրակարգով ու տրամադրություններով, ինչի հետևանքով Երևանում այսօր ունենք կառավարման ճգնաժամ: Վաղը՝ հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիայից հետո, ունենալու ենք նաև լեգիտիմության ճգնաժամ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այնքան անգործունակ է, որ անգամ չի կարողանում հակադարձել սակավաթիվ ընդդիմախոսների ելույթներին, էլ ուր մնաց քաղաքապետի նոր թեկնածու առաջադրի՝ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների մասին խոսելն անգամ անիմաստ է. ավագանիում նրանք այնքան փոքրաքանակ են, որ չեն կարող իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն: Հասարակությանը մնում է քաղել իր 82%-ոց ընտրության հետևանքները:

Մոտ երկու շաբաթ առաջ իշխանություններն իսկական PR-ի վերածեցին շաբաթօրյակը. դա նրանց մոտ ստացվում է, արդյունավետ կառավարում՝ ոչ, ինչի դրսևորումն այսօրվա Երևանն է՝ իր աղբակույտերով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Загрузка...
ԵԿՄ վարչության ուղերձը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ Կիևի հայ համայնքն ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հոլովակ են նկարահանել (տեսանյութ) Հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում Գումարները ծախսվել են, բայց արդյունքը ոչ մեկին պետք չէ «Գազպրոմում» 500-1000 աշխատակից կկրճատվի. Բաղրամյան Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել․ Փաշինյանը՝ Սանասարյանի մասին (տեսանյութ) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 Սպանության փորձ՝ 19-ամյա երիտասարդի նկատմամբ. գործը դատարանում է Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել. Դավիթ Տոնոյան ԿԳՆ-ն սահմանել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետները Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք Հս. Կորեայի հետ նոր ձևաչա՞փ Սահմանն ամենախորհրդավոր երեւույթներից է. Փաշինյանը՝ սահմանապահներին (տեսանյութ) Հայաստանում վիրահատված ադրբեջանցի կալանավորի ստամոքսից 3 կգ երկաթեղեն են հանել (լուսանկար) «Քաղաքացու օր» թե՞ ուղղակի օրացուցային «ստրախովկա» 21-ամյա լիբանանցին հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել
website by Sargssyan