ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Բանակցություններն արդյունք չտվեցին, փակվեցին մի քանի փողոցներ

ՏՈՆԵՐ

Հայաստանում` Ոստիկանության աշխատողի օր, Բուլղարիայում` Առաջին Սահմանադրության օր, Դանիայում՝ Մարգարեթ թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասսաչուսեթս նահանգներում՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆ

1993-ծնվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

1958-մահացել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։

1958-ծնվել է հայ լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1990- հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանը (ԱՄՆ) կատարում է իր առաջին էֆթանազիան։

1994 - հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ ստիպել է ադրբեջանցիներին նահանջել և ազատագրել է Աղդամ քաղաքից հյուսիս և Թարթառ քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։

2001- ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ 2003 թվականի մարտի 5-ին անցկացված նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը:

2004- Մատենադարանի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը և Վարդգես Եղիայանը հայց են ներկայացրել «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: 

2008-եթերազրկվել է Գյումիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:

-նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

2012- Մաշտոցի պուրակում կրպակները ապամոնտաժելու դեմ ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք էին, ոստիկանները, հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով՝ դուրս են բերել կրպակներից:

2012-մահացել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր -Ղազարյանը:

2015-Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը վրացական խորհրդարանում հերթական անգամ բուռն քննարկումների պատճառ է դարձել: Ադրբեջանցի պատգամավորները կտրուկ ձևակերպումներով հակազդել են ջավախահայ պատգամավորի հայտարարությանը:

2016-Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողներ փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները:

- առավոտից Շիրակի մարզպետարանի շենքը շրջափակման մեջ է եղել:

-Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։ Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացել են Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ։

ԱՇԽԱՐՀ

1705-Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական Իսահակ Նյուտոնին ։

1797-թագադրվել է Ռուսաստանի ցար Պավել Առաջինը։

1828-մահացել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1844-ծնվել է ֆրանսիացի գրող, Նոբել յան մրցանակակիր (1921 թվական) Անատոլ Ֆրանսը (իսկական անունը Ժակ Անատոլ Ֆրանսուա Տիբո)։

1862-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։

1871-Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։

1889-ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906-ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

1917-Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը: 

1934-ԽՍՀՄ-ի Կենտգործկոմը հատուկ որոշմամբ սահմանել է Խորհրդային Միության հերոս պատվավոր կոչումը։

1940-ծնվել է Դանիայի թագուհի Մարգարեթ Երկրորդը։

1945-խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը՝ խոցվելով խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992-գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007- ԱՄՆ-ի Վիրջինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագման 23 –ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունքում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել է հրազենային վիրավորում։

2014-Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է մահացել։

Կամո Խաչիկյան

 

 

Загрузка...
Կիևի հայ համայնքն ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հոլովակ են նկարահանել (տեսանյութ) Հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում Գումարները ծախսվել են, բայց արդյունքը ոչ մեկին պետք չէ «Գազպրոմում» 500-1000 աշխատակից կկրճատվի. Բաղրամյան Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել․ Փաշինյանը՝ Սանասարյանի մասին (տեսանյութ) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 Սպանության փորձ՝ 19-ամյա երիտասարդի նկատմամբ. գործը դատարանում է Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել. Դավիթ Տոնոյան ԿԳՆ-ն սահմանել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետները Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք Հս. Կորեայի հետ նոր ձևաչա՞փ Սահմանն ամենախորհրդավոր երեւույթներից է. Փաշինյանը՝ սահմանապահներին (տեսանյութ) Հայաստանում վիրահատված ադրբեջանցի կալանավորի ստամոքսից 3 կգ երկաթեղեն են հանել (լուսանկար) «Քաղաքացու օր» թե՞ ուղղակի օրացուցային «ստրախովկա» 21-ամյա լիբանանցին հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ. Գագիկ Սուրենյան
website by Sargssyan