Կարմրամորթներ, դեղնամորթներ. իրականում ովքե՞ր են նրանք

Մենք գիտենք, որ...

Ամերիկայի բնիկ հնդկացիները ունեն կարմիր մաշկ, իսկ Արևել յան Ասիայի բնակիչները (մոնղոլները, չինացիները, կորեացիները, ճապոնացիները և այլն)՝ դեղին մաշկ:

Իրականում այդպես չէ:

Ամերիկայի հնդկացիների մաշկի գույնը դժվար է կարմիր համարել, այն ավելի շուտ գունատ-շագանակագույն է: Իսկ Ասիայի բնակիչները ընդհանրապես չունեն մաշկի դեղնություն, իրականում երբեմն նրանք ավելի սպիտակ են, քան եվրոպացիները: Երբ հյուսիսամերիկյան մայրցամաքում հայտնվեցին առաջին եվրոպական վերաբնակիչները, նրանք բնիկներին սկսեցին կոչել տարբեր անուններով՝ «հնդկացիներ», «վայրենիներ»,«հեթանոսներ», «դալկադեմներ», բայց ոչ երբեք «կարմրամորթներ»: Իրականում, իհարկե, Ամերիկայի տեղաբնակները երբեմն ունենում են կարմիր դեմք, բայց դա ընդամենը նրանց մարտական գունավորումն է: Նշենք, որ տիպիկ չինացին ամենևին էլ այնքան դեղին չէ, ինչքան դեղին է տիպիկ ֆրանսիացին: Հեռավոր Արևելքի հետ Եվրոպայի առաջին հանդիպումներում «դեղին մարդկանց» մասին ևս երբեք խոսք չի եղել: Օրինակ, իտալացի ճանապարհորդ Անդրեա Կորսալին, որը 1515 թվականին Չինաստան էր այցելել, այսպես է նկարագրել չինացիներին՝ «Di nostra qualita» («մեզ նման»): Մի քանի տարի անց Գերմանիայի կայսեր գաղտնի խորհրդական Տրանսիլվանուսը, հիմնվելով Չինաստանում գտնվող պորտուգալացի նավաստիների պատմությունների վրա, չինացիներին նկարագրել է որպես «սպիտակ մաշկով մարդիկ, որոնք առանձնանում են հասարակության շատ բարձր մակարդակով ... մեր՝ գերմանացիներիս նման»: «Կարմրամորթների» և «դեղնամորթների» մասին առաջին հիշատակումները հայտնվել են 18-րդ դարում, երբ սկսել են մարդկությանը բաժանել ռասաների: Բանն այն է, որ հյուսիսում բնակվող սպիտակների և հարավում բնակվող սևերի միջև պահանջվում էր միջանկյալ ռասա: Այդ ժամանակ էլ հենց հորինվեց դեղին մարդկանց ռասան, որին սկզբից դասել էին նաև ամերիկացի հնդկացիներին, ապա, հատուկ պաշտոնական որոշմամբ, նաև չինացիներին: Այն ժամանակ Գետտինգենի բժշկության պրոֆեսոր Յոհան Ֆրիդրիխ Բլ յումենբախի գիրքը շատ հանրահայտ էր: Իսկ գրքում գրված էր սպիտակ մաշկ ունեցող «կովկասյան ռասայի» մասին, դեղին մաշկ ունեցող մոնղոլական ռասայի մասին, որոնց մաշկի գույնը դեղին էր, ինչպես ցորենի հասկը (կամ եփած դդումը, կամ էլ չորացրած կիտրոնի կեղևը), նշված էր, որ ամերիկյան ռասան «կարմիր է, ինչպես պղինձը», և, վերջապես, աֆրիկացիները սև են: Այս գաղափարները իրականում վերցված էին ոչ մի տեղից, սա հորինվել է գրասեղանի առջև նստած՝ ծիծաղելի տեսական ենթադրությունների հիման վրա (օրինակ, ենթադրվում էր, որ ասիացիները հաճախ են հիվանդանում դեղնախտով, որից հետո, որպես կանոն, մնացած ամբողջ կյանքում մնում են դեղին): Հիմնականում այդ դասակարգման «հայտնագործողները» եվրոպացիներից բացի այլ ազգերի ուրիշ ներկայացուցիչներ չէին էլ տեսել: Հետագայում շվեդ գիտնական Կարլ Լիննեյի կողմից առավել «օրինականացվեց» այս ամենը: Բանն այն է, որ Լիննեյը ևս որոշեց բաժանել մարդկանց ըստ ռասաների, և ստացվեց չորս ռասա՝ «homo europaeus albescens, homo americus rubescens, homo asiaticus fuscus, homo africanus niger» կամ՝ եվրոպական սպիտակ մարդ, ամերիկյան կարմիր մարդ, ասիական դեղին մարդ և աֆրիկյան սև մարդ: Իհարկե, այս ամենը հարաբերական էր, բայց Լիննեյի հետևորդները այս բաժանումը լրիվ ճշմարտացի համարեցին, չնայած նրանք կյանքում, հավանաբար, երբեք, օրինակ՝ հնդկացի չէին տեսել, ընդ որում՝ այս վարկածը այնքան զարգացավ, որ անգամ լուրջ գիտական աշխատություններում նշվում էր, որ հնդկացիները ունեն մեղրի գույնի՝ մի քիչ կարմրավուն մաշկ: 

Ներկայումս խիստ արդիական է խոսել ռասիզմի, ռասայական խտրականության մասին: Բուն ռասայական տեսությունները ծագել են գաղութատիրության դարաշրջանում, իսկ առաջին ուսմունքի հիմնադիրը Գոբինոն է, որի գաղափարները հետագայում զարգացրել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլն։ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) նշում է, որ «բոլոր մարդիկ պատկանում են մեկ տեսակի և սերել են մեկ նախահորից»։ Իսկ ի՞նչ է ասում այդ մասին Աստվածաշունչը. «Աստված երկու մարդ ստեղծեց՝ Ադամին ու Եվային, և նրանց ասաց. «Բազմացե՛ք, շատացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք նրան»։ Այդպիսով, Ադամն ու Եվան դարձան ողջ մարդկության նախնիները։ Հետագայում, երբ Մեծ ջրհեղեղի ժամանակ երկրի գրեթե ողջ բնակչությունը ոչնչացավ, վերապրեց չորս ամուսնական զույգ՝ Նոյն ու իր կինը և նրանց երեք որդիներն իրենց կանանց հետ։ Համաձայն Աստվածաշնչի՝ բոլոր մարդիկ սերել են Նոյի որդիներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan