Նախագահը պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։

Ապրիլի 15-ին նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

 

 

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:

«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ թեև նրանց աշխատանքը բնութագրող հիմնական բառերը պարզ են, բայց դրանք շատ մեծ ընդգրկում ունեն՝ պաշտպանել, պահպանել, աջակցել և օգնել: «Այս բառերից առավել կարևոր են ձեր առօրյա աշխատանքն ու գործունեությունը,-ընդգծել է նախագահը:- Ձեր աշխատանքով դուք անում եք ամեն ինչ, որ ամրապնդվի օրենքի գերակայությունը երկրում՝ մասնավորապես ի դեմս կոռուպցիայի և ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի: Դուք դա անում եք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և երկրի հյուրերն իրենց անվտանգ զգան իրենց տներում, փողոցներում, քաղաքներում, գյուղերում և ընդհանրապես մեր հայրենիքում:

Ծառայելով հայրենիքին, ծառայելով օրենքին՝ վստահ եմ, դուք գիտակցում եք ձեր անձնական պատասխանատվությունը հայրենիքի, հասարակության, մեր ժողովրդի առջև: Որովհետև, ի տարբերություն մյուս պետական ծառայությունների, դուք չեք կարող անհամբերությամբ նայել ժամացույցին և սպասել, թե երբ պետք է տուն գնաք: Որովհետև դուք գիտակցում և զգում եք, որ ձեր աշխատանքը շարունակվելու է նաև այն պահից սկսած, երբ հանում եք ձեր համազգեստը, երբ փողոցում եք կամ տանը՝ ձեր աշխատավայրից հեռու: Այսինքն՝ ինչ-որ իմաստով դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, և սա մեծ իմաստ ունի»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլև՝ ինչ-որ իմաստով նաև սահմանապահ: Արցախյան ազատամարտի և ապրիլյան ռազմական գործողությունների օրերին ոստիկանության համակարգում ծառայողները բարձր պատվով կատարեցին իրենց պարտականությունը հայրենիքի և ժողովրդի առջև: Այսօր էլ ոստիկանության ծառայողները մասնակցում են սահմանների պաշտպանությանը: «Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ, համակարգին և իմ գլուխն եմ ուզում խոնարհել այն հայրենանվեր, հայրենասեր ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանն ու պահպանությանը,-ասել է նախագահը:- Փառք նրանց: Նրանց հիշատակը տարիներով ու դարերով պետք է ուղեցույց լինի ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքային կենսագրության համար»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին և համակարգի աշխատակիցներին Ոստիկանության օրվա և պարգևների առթիվ, նախագահը նրանց մաղթել է առողջություն, հաջողություններ և անվտանգ ծառայություն: 

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Կանխեք սրտի հիվանդությունները, հրաժեշտ տվեք խցանված զարկերակներին և արյան բարձր ճնշմանը Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում Տատիկս ինձ ցույց է տվել փքաբլիթների իրական բաղադրատոմսը. այս պոնչիկներից համեղը դեռ չկա Սա իմանալուց հետո կանայք կդադարեն սուրճ խմել. ի՞նչ կապ կա կրծքի չափի հետ Փորի վրա քնելը ամենավտանգավոր դիրքն է. ահա թե ինչու Հրաշագործ լուծույթ սխտորով և յոդով, որն ազդում է վայրկենապես Թանկարժեք շամպունի փոխարեն վերցնում ենք տուփով խմորիչ.Մազերը կզարմացնեն իրենց տեսքով ու ուժով Ազատվեք հազից մեկ գիշերում. Կոմպրես հազի դեմ Գիտնականները զգուշացնում են.այս դեղամիջոցները ավելացնում են սրտի կանգի ռիսկը 31 %-ով Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում հնարավոր է ազատվել լնդերի բորբոքումից,ինֆեկցիայից,ատամների փառից. Օգտագործի’ր երեք յուրահատ...
website by Sargssyan