Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բավարար: Նա նկատում է՝ քննարկել և պայմանավորվածություն են ձեռք բերել նաև տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկված հարցերի շուրջ: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսեց արտգործնախարարների հանդիպման մասին:

«Հանդիպումը գնահատում եմ բավարար: Մենք միշտ նշել ենք, որ նման հանդիպումը արժևորում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և բանակցության գործընթացի շարունակականության ապահովման տեսանկյունից: Այս հանդիպման պայմանավորվածությունները շատ հետաքրքիր էին: Մի շարք գաղափարներ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ բարձրաձայնել է: Մոտ 11 տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը փաթեթ է ներկայացրել համանախագահներին կայունության պահպանման տեսանկյունից՝ որպես կարևոր միջոցառումներ: Դրանք բարձր են գնահատվել համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանի կողմից քայլեր չեն կատարվել: Եվ շատ հետաքրքիր է ու շատ լավ է, որ հիմա այս կոնկրետ գաղափարը մտել է համանախագահների առաջարկի մեջ»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պետք է հետ քաշվեին, տոն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաև առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, առաջարկել էին բերքահավաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահավաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղությամբ, հրդեհների պատճառ դառնում:

Անդրադառնալով փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության պայմանավորվածությանը՝ Բաբայանը նշեց, որ Արցախը պատրաստ է,սակայն միայն եթե Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:

«Արցախի տարածքում կա ձերբակալված ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցույց  է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթությունը»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թե որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է  դնում իր անվտանգությունն ու ապագան:

Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Ատամի մածուկի կիրառման 12 այլընտրանքային եղանակ, որ դուք չգիտեիք հավանաբար. 4-ը և 10-ը ինձ շատ զարմացրին Նա ուղղակի ասպիրինի հաբը նետեց լվացքի մեքենայի մեջ. արդյունքը տեսնելուց հետո ես ապշեցի և հիմա ես էլ եմ այդպես անում... Նրանք մեկնել էին հանգստի, սակայն կինը հանկարծամահ եղավ...իսկ ամուսնու խնդրանքից դագաղագործի բերանը բաց մնաց Ահա թե ինչու են տղամարդիկ կորցնում իրենց հետաքրքրություն հորոսկոպի այս նշանների կանանց հանդեպ Ուզու՞մ եք «բողկի» պես առողջ լինել. ուրեմն այս ըմպելիքը հենց ձեզ համար է. Հնդկաստանում այն անվանում են անմահության էլիքս... Հենց հիմա բռունցք արեք, արեցի՞ք, դե տեսեք, թե ձեր բռունցքի տեսակը ինչ գաղտնիք կպատմի ձեր մասին Անչափ համեղ մսով կարկանդակների այս բաղադրատոմսը ինձ տվել է մի հմուտ խոհարար. ես ուղղակի խենթանում եմ սրանց համար Սա հատկապես օգտակար է 40-անց մարդկանց, ովքեր ուզում են ազատվել որովայնի ճարպից. արդյունքը` 100% Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է Աստծո 15 հուշումները մարդուն, որ պետք է իմանա ցանկացած ոք
website by Sargssyan