Վաղը տրանսպորտային միջոցներից մի քանիսը չեն աշխատի

Վաղը ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Երեւանի ներքաղաքային փոխադրում իրականացնող ընկերությունները ինձ երաշխավորել են անել հայտարարություն: Ասեմ՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվել ու չենք զբաղվում, մեր քայլերը որեւէ մեկի դեմ չեն, մենք մեր շահերից ենք խոսում: Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը:

 Սպասվող բողոքի ակցիայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Իր խոսքում Հակոբ Կարապետյանն ասաց․

«Ես չեմ կարող մեկնաբանել ինչ-որ սյուբյեկտների գործողություն, որը քաղաքապետարանը չէ։ Թե ինչի համար է հայտարարվում գործադուլ, պետք է կազմակերպիչներից հարցնել։ Ես կարող եմ ասել, որ քաղաքապետարանը ունի երթևեկության կոլապսը թույլ չտալու մեխանիզմներ և միջոցներ ունի։ Դրանք ի հայտ կգան խնդիրներ առաջանալու դեպքում»։

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը, որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում: Եղիազարյանը չցանկացավ նշել, թե կոնկրետ որ ավտոբուսները և միկրոավտոբուսները վաղը չեն աշխատի։

 

Աղբյուր

Ին­տու­ի­ցի­ա­յի նուրբ ար­վես­տը. «Փաստ» Հա­յաս­տա­նի շուրջ օղա­կը սեղմ­վում է. «Փաստ» ՈՒՂԻՂ. Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը Սահ­մա­նադ­րա­կան ճգնա­ժա­մի շե­մին. մի­ակ ել­քը լե­գալ կար­գա­վո­րում­նե­րն են. «Փաստ» «Մի­մյանց հար­գե­լու տե­սան­կյու­նից ոչ թե առա­ջըն­թաց, այլ հե­տըն­թաց ենք ապ­րում». «Փաստ» Ինչո՞ւ չինացիները չհանդիպեցին ՔՊԿ-ի հետ. «Փաստ» Անմեղ մեղավորները. «Փաստ» Ո՞րն է Սամվել Կարապետյանի «սրացման» պատճառը. «Փաստ» Խորհր­դա­րա­նը դե­ռևս ար­ձա­կուրդ չի գնա. «Փաստ» Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ապահովել են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով Դանակահարություն Արմավիրում. ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ) Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում (տեսանյութ) Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ Քաղաքապետարանի պաշտոնյային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել 23-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը
website by Sargssyan