Աշխարհը ցնցած երկու խոշոր հրդեհ՝ երկուսն էլ նույն ժամին

Պարզվում է, երեկ Փարիզի Ասվածամոր տաճարում բռնկված հրդեհի ժամանակ, հրդեհ է բռնկվել նաև Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի պահակասենյակում։

Տեղեկությունը հաստատել է նաև Ալ-Ակսա մզկիթի անվտանգության աշխատակիցը: Բազմաթիվ տեսանյութերը ևս փաստում են այդ մասին։ Բարեբախտաբար, Երուսաղեմի հրշեջ փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը:

Ներկա պահին տարածքն ու մզկիթ տանող ճանապարհը փակ է: Ականատեսների տեղեկությունների համաձայն մզկիթի ներսի հատվածը թեև չի վնասվել, սակայն դեռևս պարզ չէ, թե հրդեհի պատճառն ինչն է եղել։

Տեղեկացնենք նաև, որ Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է, որը տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Մզկիթում տեղավորում է մինչև 5000 մարդ։

Ինչ վերաբերում է փարիզյան ողբերգությանը, ապա դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: Բայց, մինչ իրավապահները կպարզվեն դա, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ երեկ երեկոյան հայտարարեց, որ Սուրբ Աստվածամոր տաճարն, անկասկած, կվերականգնվի:

Ծրագիրն իրականացնելու համար երեկ հայտարարվեց համազգային դրամահավաք, որից անմիջապես հետո ֆրանսիացի գործարարներից մեկը հայտարարել է 100 միլիոն դոլար գումար է փոխանցելու մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն արձագանքելով Փարիզում տեղի ունեցած ողբերգությանը սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է կատարել.

«Սրտի խոր ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»:

Արդյո՞ք սա զուգադիպություն է , թե պատահականություն է, դժվար է ասել, սակայն տուրք չտալով ասեկոսեներին ու պղտոր ջրերում ձուկ որսալու սովորություն ունեցողների գործողություններին հիշեցնենք, որ թեև երկու հրդեհն էլ սկսվել է Սուրբ Զատկի ավագ շաբաթվա առաջին օրը, սակայն, ամեևն էլ պետք չէ ընկնել երևակայության գիրկն ու տարաբնույթ մեկնաբանություններ տարածել:

 

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan