Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»


«Ով­քեր չեն կա­րո­ղա­նում աշ­խա­տել, պետք է ազ­նիվ լի­նեն ու իրենք հե­ռա­նան». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իներցիան դեռ շարունակվում է: Շատ հանգամանքներ դեռ իրենք իրենցով են տեղի ունենում, իրենք իրենցով էլ կառավարվում են: Տնտեսական իրավիճակի վերաբերյալ նման կարծիք ունի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերոնշյալը նա կապում է հետևյալի հետ. «Կախված պատասխանատվությունից, պրոֆեսիոնալիզմից, փորձից ու ջանասիրությունից՝ պետական մարմինների ակտիվությունը բավականին լուրջ վերանայման կարիք ունի: Խոսքը մի շարք գերատեսչությունների մասին է: Նշվածի հետևանքով սպասվելիք ռեֆորմներն իրենց ակտիվությամբ և զանգվածայնությամբ հաճախ այդքան ընդգծված չեն լինում: Իսկ քանի դեռ ներքևներում չեն պատկերացնում, թե տնտեսությունը խթանելու և զարգացնելու համար ինչպիսի կարևոր քայլեր պետք է արվեն, այդ նախագծերը դեպի վերև չեն էլ գնում: Երբ կառավարության կողմից ակտիվությունը դեռևս այդքան բարձր չէ, պակասը պետք է լրացնի Ազգային ժողովը: Բայց մենք այստեղ նույն խնդիրն ունենք. պատգամավորների մեծ մասը նոր է, իսկ հանձնաժողովներում ընդգրկվում են նաև մարդիկ, որոնք տվյալ ոլորտի մասնագետ չեն»:

Գ. Մակարյանը առանձնացրեց նաև համայնքներին ու դրանց կառավարումն իրականացնող պաշտոնյաներին. «Մեծ հաշվով, բոլոր պետական կարևոր օղակները դեռևս թափ հավաքելու և ոլորտներին տիրապետելու անհրաժեշտություն ունեն: Սա այն գլոբալ խնդիրն է, որն իներցիոն վիճակի մեջ է պահում էկոնոմիկան: Իսկ երբ էկոնոմիկան իներցիոն վիճակում է, տարբեր ցուցանիշներ հաճախ մեկ վեր են բարձրանում, մեկ իջնում են: Լինում են նաև հակասական կարծիքներ, որովհետև բիզնեսը և քաղաքացիները շատ տարբերություններ դեռ չեն տեսնում»:

Թեև մեր զրուցակիցը գյուղատնտեսական ու մի շարք այլ ուղղություններում աշխուժության միտումների մասին խոսեց, այդուհանդերձ, հավելեց, որ դրանք բոլորը որոշակի աջակցություն են պահանջում:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ պաշտոնյաների պատասխանատվությունը դեռ ցածր մակարդակի վրա է. նրանք, ովքեր նախարար են, փոխնախարար կամ ավելի ցածր պաշտոն ունեն ու չեն կարողանում աշխատել, պետք է ազնիվ լինեն: Ոչ թե պետք է սպասեն, որ իրենց վերադասն ասի՝ չես կարողանում աշխատել, հեռացիր, այլ առաջին հերթին հարկատուների հանդեպ ազնիվ լինելով՝ պետք է հեռանան իրենց նախաձեռնությամբ: Մենք ձգձգելու, ոչինչ չանելու կամ անընդհատ սպասելիքների մեջ պահելու վիճակից արդեն սկսում ենք հագենալ: Բազմաթիվ թերությունների մասին ենք խոսում, ուզում ենք հուշել, ուղղորդել, բայց տեմպերը բոլորովին այլ են: Երկրի համար սա լավ չէ, որովհետև եթե իներցիան երկարի, ապագայում իներցիայի բացասական հետևանքներն ավելի նկատելի կարող են լինել: Էկոնոմիկան և իրավիճակը դեպի առաջ գնացող գործընթաց են պահանջում»,-ասաց նա: Գ. Մակարյանի հետ զրույցում անդրադարձանք տարբեր ոլորտների վերաբերյալ հայտարարվող դրական ցուցանիշներին և իրականության մեջ դրանց արտացոլմանը: «Վիճակագրությունը որոշակի մեթոդաբանությամբ է հաշվարկվում: Չեմ ուզում նման կասկած արտահայտել, բայց հարց է՝ արդյո՞ք այն ավելի ճիշտ, թափանցիկ է ներկայացվում, թե՞ որոշ բաներ նախկին ժամանակների պես են հաշվում: Նույն մեթոդիկայո՞վ են հաշվում, այսինքն, ոչ թե դիտավորյալ են ուզում փոխել, այլ ուղղակի մեթոդիկան է այդպիսին, թե՞ ուղղակի այդպես որոշ թվեր են ցույց տալիս»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այստեղ կա «բաժակը կիսով չափ լիքն է կամ կիսով չափ դատարկ է» մոտեցումը, և տարբեր շրջանակներ տարբեր կերպ են ընկալում այդ ցուցանիշները:

«Իրականությունն այն է, որ մենք գրեթե նույն իրավիճակում ենք: Իներցիայի միջոցով մի փոքր դրական փուլում ենք, ամեն դեպքում հետ չենք գնում»,-հավելեց նա:

Այդուհանդերձ, նա կարևորեց բիզնես միջավայրին մի փոքր այլ մոտեցում ցուցաբերելու հանգամանքը: «Կառավարությունը պետք է ավելի սիրով ու ջերմությամբ խոսի իր էկոնոմիկայի լիդերների և էկոնոմիկան կրողների մասին: Խոսքը բիզնեսի և գործատուների մասին է: Ընդհանուր վերաբերմունքը միայն դրական պետք է լինի: Իսկ նման վերաբերմունք չցուցաբերելը որոշակի խոչընդոտներ է առաջացնում: Դա հոգեբանորեն ազդում է նաև ներդրողների վրա, կարող են սպասողական նոր իրավիճակներ առաջանալ, ինչը լավ չէ: Վերջին մի շարք իրադարձություններից հետո որոշ ներդրողներ մեզ արդեն հարցեր են տվել: Հարցրել են՝ դա չի՞ ազդում, կամ՝ ի՞նչ եք կարծում, սա լա՞վ է, թե՞ լավ չէ»,-ասաց նա՝ կարևորելով տնտեսական շահը հաշվի առնելու հանգամանքը: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, նա նշեց, որ նախկինում ևս շատ լավ անուններով տարբեր ռեֆորմների վերաբերյալ պատմություններ են լսել, բայց դրանք այլ արդյունքներով են ավարտվել:

«Ես ուզում եմ ասել, որ եթե պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտը չփոխվի, ինչքան էլ լավ անուններ դնեն, միևնույն է, որոշ ժամանակ անց կտեսնենք, որ նույն բաներն ենք անում կամ չենք էլ անում: Նոր կաբինետում ու նոր նախարարների մեջ կամ բացակայում են պատասխանատվության ինստիտուտից բխող մոտեցումները, կամ դրանք շատ թույլ են: Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հանդիպումներ և քննարկումներ կազմակերպի, որ խնդիրները սպառվեն: Իսկ երբ տեսնում ենք, որ խնդիրները չեն սպառվում, հանդիպումներ չեն լինում, չեն արձագանքում, վատ են արձագանքում, հաճախ պատասխանը «գլխառադ» են անում կամ ընդհանրապես չեն տիրապետում, ստիպված գնում ենք ավելի վերև, որովհետև մնացածը չեն կարողանում լուծել խնդիրները: Սա լավ տպավորություն չի թողնում: Վարչապետի թիմում դեռ շատերը պետք է վերապատրաստվեն, որ կարողանան հանդես գալ որպես գերատեսչության ղեկավար»,-ամփոփեց Գ.Մակարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել