Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը թիմային աշխատանքի արդյունք է. Վահագն Դավթյան

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը վերջին արդյունքը համարում է գնահատական թիմային աշխատանքին:

«Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում մրցանակային տեղ գրավեցի, սակայն կային թերություններ, որոնք կշտկեմ: Ուրախ եմ, որ հաջողվեց Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնության մեդալը մեր թիմի նվաճած մեդալն է: Սա թիմային աշխատանքի, ջանքերի արդյունքն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Դավթյանը իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպական երկրորդ խաղերին: «Նպատակ ունեմ Եվրոպական խաղերին լավ մասնակցել, իսկ արդյունքն, իհարկե, կցանկանամ կրկնել կամ գերազանցել Եվրոպայի առաջնությունում գրանցած իմ արդյունքը: Ուզում եմ պարզապես լավ ելույթ ունենալ Մինսկում: Ես շատ լավ եմ տրամադրված»,- ասաց նա:

Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր

Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը, միայն 7-րդն էրՀայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչում, հավաքելով 83.097 միավոր, գրավեց 8-րդ տեղը

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan