Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան


Չփաս­տարկ­ված, ին­տու­ի­տիվ իրա­վի­ճա­կի ար­դյունք­նե­րը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նոր կառուցվածքի խորհրդարանական քննարկումներն ավելի գլոբալ հարթության վրա ընդամենը բացահայտեցին այն իրողությունը, որ մենք այսօր ունենք իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե փաստարկներով, երկարաժամկետ ու կարճաժամկետ զարգացման ծրագրերով, այլ մեկ մարդու անձնական որակներով, նույնիսկ՝ ինտուիցիայով, ինչի մասին նախօրեին ԱԺ-ում անկեղծորեն խոստովանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում տարած շռնդալից հաղթանակից հետո որոշվում է անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ մոնոլիտ իշխանություն ձևավորելու տեսլականով։ Ընդդիմությունը բերում է փաստարկներ, ինչին ի պատասխան ստանում է «հակահեղափոխականի» կամ «սևի» պիտակավորում, իսկ բառացիորեն երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ հեղափոխության էյֆորիայի պիկին ձևավորված խորհրդարանը քաղաքական առումով անգործունակ է։

Կառավարության նոր կառուցվածքի հիմքում չկան մասնագիտական եզրակացություններ, հաշվարկներ, կանխատեսումներ. ակնհայտորեն այն կարվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև նույնիսկ վարչապետն ու արդարադատության նախարարը չեն կարողանում հստակ նշել, թե կասկածելի օպտիմալացման հետևանքով քանի մարդ է կորցնելու իր աշխատանքը։ Ավելին, երբ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հիշեցրել են, որ ընդամենը մեկ տարի առաջ նա խոստացել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը վերադարձնել նախարարության կարգավիճակ, վերջինիս միակ «փաստարկն» այն է եղել, թե իրենք չեն խոսել կոնկրետ ժամկետների մասին։

Վարչապետը բացահայտորեն հայտարարում է, որ իր կառավարությունը գործում է գնահատման չափանիշներից դուրս։ Այսինքն, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, կարող են հնչել հայտարարություններ, որոնք վաղը սրբագրվեն՝ քաղաքական մեկ այլ իրավիճակում։ Օրինակ՝ հիմա բրենդային է «տնտեսական հեղափոխություն» տերմինը, սակայն կառավարությունը դարձյալ ժամկետներ չի ասել, ու տարվա վերջին, երբ գա ամփոփումների ժամանակը, վարչապետը կարող է հանգիստ ասել, որ տնտեսական հեղափոխություն ասվածը պլանավորված է հինգ կամ տասը տարվա համար։

Երբ կառավարությունը չի ունենում ռացիոնալ ծրագրեր կամ հակափաստարկներ, որոնցով հնարավոր լինի հակադարձել ընդդիմությանը, գործի են դրվում քաղաքական ամբարտավանությունը, պոպուլիզմը, սպառնալիքները, վիրավորանքները, անվանարկումները։ Բավական է ընդդիմախոսներին մեղադրել «հակահեղափոխության» մեջ ու նրանց սպառնալ ամբոխի դատաստանով։ Հայաստանն, ի վերջո, ոչ թե չուլան է, այլ՝ պետություն։

Կամ՝ ինչի՞ էր նման կառավարության կառուցվածքի մասին քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի երեկվա ելույթը, որտեղ բացարձակապես բացակայում էր փաստարկը, փոխարենը՝ ընդդիմախոսների նկատմամբ ցեխարձակումների, ամբարտավանության հասնող մեծամտության պակաս չկար։

Դժվար է քաղաքական կապիտալ ստեղծել՝ Փաշինյանին քծնելով կամ նրա ընդդիմախոսներին «սևացնելով»։ Ի վերջո, հասարակությունը հոգնել է նման տեսարաններից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր