Ապրիլի 23-ին՝ ներքին կարգով «փարթիների» շարք. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»: Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում