Իրականում ո՞ր թվականին է ծնվել Հիսուս Քրիստոսը

Մենք գիտենք, որ...

Մեր թվարկությունը սկսվում է Քրիստոսի ծննդից, այսինքն՝ Հիսուսը ծնվել է մեր թվարկության 1 (կամ՝ զրո) թվականին:

Իրականում այդպես չէ:

Չնայած մեր թվարկության սկիզբն իրոք համարվում է Քրիստոսի ծննդյան տարեթիվը, իրականում ծննդյան ճշգրիտ տարեթիվը անհայտ է: Քրիստոսի ծննդյան տարեթիվը ուղեկցող իրադարձություններով որոշելու փորձերը (կայսրերի, թագավորների, հյուպատոսների կառավարման տարիներով և այլն) ոչ մի կոնկրետ տարեթվի չհանգեցրին։ Ըստ էության, պատմական Հիսուսը ծնվել է մեր թվարկությունից առաջ 7 և 5 թվականների միջև: Մեր թվարկության հիմքում դրված հաշվարկը արվել է 525 թվականին հռոմեացի վանական, պապական Դիոնիսոս Կրտսերի կողմից, որն այդ աշխատանքն իրականացնում էր Հռոմի պապ Հովհաննես Առաջինի հրամանով՝ 4-րդ դարի սկզբին։ Բանն այն է, որ այն ժամանակներում միասնական տոմար չկար, տարբեր տեղեր և տարբեր ժամանակներում թվարկությունները փոփոխվում էին: Այդ ժամանակ գործում էր «Դիոկլետիանյան տոմարը», որը թվարկության մեկնարկի կետ էր համարում Հռոմեական կայսր Դիոկլետիանի կառավարման առաջին տարին: Դա պետք էր փոխել, քանի որ հենց այդ կայսրի ժամանակ էին ամենաշատը հալածել քրիստոնյաներին: Դիոնիսոսը գտավ, որ թվարկության մեկնարկի սկզբնակետի համար ամենահարմարն է վերցնել Քրիստոսի ծննդյան տարին: Դրա համար նա օգտվեց այն ժամանակվա հայտնի ժամանակագրական հավաքածուների տվյալներից, որոնք, ի դեպ, այնքան էլ շատ չէին, և գտավ, որ Դիոկլետիանյան թվարկության 248 թվականը պետք է համապատասխանի նոր թվարկության՝ Քրիստոսի ծննդյան 532 թվականին : Հիսուսի ծնունդն այստեղ համապատասխանեցվել է Հուլիոս Կեսարի և Էմիլիոս Պողոսի հյուպատոսության տարուն, այսինքն՝ մեր թվարկության 1 (իրականում՝ 0, որովհետև, ըստ ներկայիս հաշվարկների, 1 թվականին Նա արդեն պետք է 1 տարեկան լիներ, եթե ընդունում ենք, որ հիմա Նա 2019 տարեկան է) թվականը։ Ժամանակակից տարբեր հետազոտություններում Հիսուսի ծննդյան ամսաթիվը գտնվում է մեր թվարկությունից առաջ 12 թվականից մինչև 7 թվականը: Բայց մեր թվարկությունից առաջ 4 թվականից հետո ընկած թվականներն անհավանական են երկու պատճառով. առաջին՝ ավետարանական և ապոկրիֆ տվյալներով, Հիսուսը ծնվել է Հերովդես Մեծի ժամանակներում, իսկ վերջինս մահացել է մեր թվարկությունից առաջ 4 թվականին, երկրորդ՝ եթե ընդունվեն ավելի ուշ թվականներ, ապա ստացվում է, որ իր քարոզչության և խաչելության ժամանակներում Հիսուսը բավականին երիտասարդ է եղել: Այս ամենը մի բացատրություն ունի. Դիոնիսոս Կրտսերը ընդամենը մի քիչ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում: Ասենք, որ նույն հաշվարկը և թվարկության սկիզբը ըստ Հիսուսի ծննդյան տարվա որոշել են նաև եթովպացի աստվածաբանները, արդյունքում նրանց հաշվարկներում ևս հավանաբար ինչ-որ սխալ է եղել: Նրանց մոտ թվարկությունը սկսվում է մեր թվարկության 8-րդ տարուց:

Չնայած քիչ չափով, բայց դեռևս պահպանվել են «Քրիստոսի ծննդից հետո» և «Քրիստոսի ծննդից առաջ» արտահայտությունները, որոնք համապատասխանաբար նշանակում են «մեր թվարկություն» և «մեր թվարկությունից առաջ»:

Ընդհանրապես, ամեն մարդ կարող է իր համար թվարկություն ստեղծել. օրինակ, հիմա Նիկոլ Փաշինյանի թվարկության 1 թիվն է (Դիոկլետիանի պես կառավարման առաջին տարին որպես թվարկության սկիզբ վերցնելու դեպքում): Քաղաքացու օր սահմանելու, հեղափոխության թանգարան բացելու և համանման այլ քայլերի տրամաբանությամբ, չի բացառվում, որ անգամ հանրաքվեի դնելու դեպքում կարող է մեր թվարկությունը փոխվի և հաստատվի հենց այդ թվարկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողովում ցանկալի է լինեն մարդիկ, որոնք մասնագիտորեն կարող են օգնել. Բակո Սահակյան Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից. Shamshyan.com Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություններ. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ հարաբերության մասին «Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս …». Հ1-ի սկանդալային եթերը Մեր միջնորդությունը լարվածությունը թուլացնելու նպատակ ուներ. Բակո Սահակյան Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Վարչապետը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր (ֆոտո) Մայիսի 17-ի դրությամբ, Երեւանում 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել. քաղաքապետ Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը Ցուցադրական զորավարժություն՝ մարտական կրակով (լուսանկարներ) Վարչապետը հատեց վտանգավոր կետը. ով և ինչու է սրում իրավիճակը Հանկարծամահ է եղել կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը Մեծացել է հետաքրքրությունը ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման ներդրման ծրագրերի նկատմամբ. Փոխնախարար Բակո Սահակյանն այսօր կհանդիպի իմքայլականների հետ Քաղաքական սուբլիմացիային ընդառա՞ջ Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
website by Sargssyan