ՀՀ ոստիկանությունը հիշել է օրենքը և հորդորում է

Հակածխախոտային օրենքը թեև նոր չէ ընդունվել, սակայն տպավորությունն այնպիսին է, որ դրան ուշադրություն դարձնող չկա: Օրենսդրության պահանջների համաձայն՝ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում, հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում՝ բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, հասարակական տրանսպորտում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներում և վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելու համար սահմանված է տուգանք՝ 3000-20 000 դրամի չափով: Սակայն ամեն քայլափոխի կարելի է տեսնել, որ նշված հաստատությունների տարածքների առանձնացված հատուկ տարածքներից բացի օրենքով սահմանված չթույլատրվող մասերում ևս մարդիկ ծխում են:
 
Ծխում են նաև միկրոավտոբուսների վարորդները, իսկ ուղևորների՝ ղեկին չծխելու պահանջին հակադարձում, որ իրավիճակի տերը իրենք են, ուստի ինչ ուզեն կարող են անել: Քիչ չեն դեպքերը, երբ երթուղայինների վարորդները ընդվզող ուղևորներին կոպտում են, սպառնում իջեցնել տրանսպորտային միջոցից: Աշխատանքից տուն կամ տնից աշխատանքի շտապող ուղևորները, որոնք պիկ ժամերին մի կերպ են խցկվում երթուղային, բնական է՝ չեն կարող իջնել, քանի որ հետո պետք է ստիպված լինեն առնվազն10 րոպե կորցնել, մինչև հաջորդ մեքենան գա: Այդ պատճառով հիմնականում համակերպվում են այդ մտքի հետ, ու շարունակում չտեսնելու տալ:
 
Գրեթե նույն մեթոդով է մինչ օրս աշխատել ոստիկանությունը: Եվ դժվար է հիշել, թե վերջին անգամ ե՞րբ են օրենքի պաշտպանները ուղևորների աչքի առաջ ծխող հասարակական տրանսպորտի վարորդի տուգանել: Դժվար է հասկանալ նաև, որ եթե տարածքում ոստիկան չկա, ինչպես պետք է ֆիքսվի, թե ծխող մարդը կանգառի ծածկի տա՞կ է ծխում, ինչն օրենքի խախտում է, թե՞ ծածկից մի քայլ դուրս, ինչն  արդեն օրենքի խախտում չի համարվում:
 
Այնուամենայնիվ, ոստիկանությունից հիշեցնում են, որ նման խախտումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու շրջանակներում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան հոդվածներով ծխելու կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն է սահմանված:
 
Orer.am-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց ճշտել, թե անցյալ տարվա կամ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հիշյալ օրենքը խախտելու համար քանի՞ մարդ է տուգանվել, սակայն մեզ տեղեկացրեցին, որ նման թվեր տրամադրում են միայն գրավոր հարցման հիման վրա:
 
Ճշտող հարցին, թե ոստիկանության կայքում նման տեղեկություններ չե՞ն հրապարակվում, վարչության աշխատակիցը կրկնեց, որ վիճակագրական տվյալները տրամադրվում են միայն գրավոր հարցումների հիման վրա: Հիմա հարց, եթե ոստիկանությունը հորդորում է չխախտել օրենքը, ինչը ողջունելի է, ապա ինչո՞ւ բաց տեքստով չի իրազեկում, թե տվյալ ամսվա, եռամսյակի կամ տարվա կտրվածքով քանի մարդ է տուգանվել և հատկապես օրենքի պահանջից բխող ո՞ր դեպքերի համար, որպեսզի մի կողմից երևա, թե այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվել, մյուս կողմից էլ հասկանալի լինի, որ երկրում եթե կա օրենք, ապա այն պետք է հարգել, ոչ թե արգելված վայրում չծխելու պահանջ հնչեցնողին սպառնալ ու վիրավորել:
 
 
Արմինե Գրիգորյան
 
 
 
«Էյբար» - «Բարսելոնա»՝ 2:2. Մեսիի դուբլը 1 րոպեում (տեսանյութ) «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել Դասեր չենք քաղում Կիևյան կամրջի վրա բախվել են ВАЗ 21099-ը և Mitsubishi-ին. կան վիրավորներ Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահ Արմեն Սարգսյանը Նուր- Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ Այսօր Սուրբ խաչի երևման տոնն է Նիկոլ Փաշինյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ) Խոստացավ, բայց ... Նախագահ Բակո Սահակյանը երբեք չի ասում, թե ինչ է անում այս կամ այն մարդու համար Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին Պարոն մարզպետ Դուք պատկերացնո՞ւմ եք քանի՞ միլլիոն դոլլարի ծրագիր եք կասեցրել Գալիքի բախտորոշ բաշխումը
Այս կինը հիասքանչ սալսա է պարում հղիության 35-րդ շաբաթում․ Դիտելով տեսանյութը՝ դուք կստանաք դրական էներգիայի մեծ պաշար Տեսանյութ․սա իսկական հրաշք է․տեսեք,թե ինչպես ինչպես է դեռ չծնված փոքրիկը երաժշտության ներքո մոր որովայնում պարում «Удивительные люди». հրազդանցի «ժամացույց-տղան» զարմացրել է ռուսական շոուի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 12-ամյա պերուացի տղան տնային առաջադրանքները կատարում փողոցային լույսի ներքո տանը էլեկտրական... 2 տարեկան մանչուկը երեկույթի ժամանակ լսելով Էլվիս Փրեսլիի իր սիրած երգը սկսեց պարել. Անհնար է չվարակվել նրա էներգիայով Այս ամռան 4 ամենանորաձև աքսեսուարները (Photo) Հորոսկոպի 3 զույգ, ովքեր ստեղծված են իրար համար Ամուսնու կողքը նման տեսքով կանգնելուց առաջ, Հռիփսիմե Հակոբյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է (լուսանկար) Թարխունի օգտակար և անչափ կարևոր հատկությունները Սպիտակ հագուստը, հատկապես գուլպաները, լվանալուց հետո կդառնան ձյունաճերմակ, եթե օգտվեք այս միջոցից
website by Sargssyan