ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները

ՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում բավականին մեծ հույսեր ու սպասումներ են տածում դեպի կառավարությունն ու հատկապես վարչապետ Փաշինյանը: Միաժամանակ փաստացի ակնհայտ է, որ հանրության մոտ առաջացած սպասումները հնարավոր չէ բավարարել։Ընդ որում, դրանք այն սպասումներն են, որոնք ձևավորվել են ոչ իշխանության կողմից հնչեցված խոստումների շնորհիվ։ Հանրության տարբեր շերտեր իրենց սպասումներն ու պատկերացումներն ունեին հեղափոխության վերաբերյալ։ Պատահական չէ, որ երկրում շրջադարձային իրողություններից մեկ տարի անց էլ տարբեր խավերի մոտ, ում սպասելիքները չեն արդարանում, անընդհատ հնչում է ավանդական հարցը՝ բա հեղափոխություն արել ենք նրա համար, որ մեզ չթողնե՞ն կարմիր լույսի տակ ով անցնել կամ սահմանն առանց մաքսային ստուգումների հատել, մեքենան որտեղ պատահի կայանել, ուրիշի սեփականությանը տիրանալ և այլն։

Մի բան պարզ է նաև, որ հեղափոխականների խոստումների և հանրության սուբյեկտիվ ընկալումների արդյունքում իշխանության վարկանիշը պետք է ընկներ։ Եվ նոր իշխանության ըտրված քարտ բլանշի ժամանակաշրջանի ավարտից հետո ու իշխող ուժի վարկանիշի ակնհայտ անկման պարագայում երկրում սրվում են ոչ միայն հասարակություն-իշխանություն հարաբերությունները, այլև քաղաքական դաշտի որոշակի դերակատարներ սկսում են ակտիվանալու ավելի համարձակ քննադատել իշխանություններին, ինչն ընդամենը մի քանի ամիս առաջ իրենց համար շատ անհասանելի էր. մտավախություն կար, որ հանրությունը չի ընդունի քննադատությունը, և իրենք կդառնան հանրության թիրախ։Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Այս ֆոնին առանձնապես զարմանալի չէ, որ վերջին շաբաթների ընթացքում իշխանության և տարբեր քաղաքական ուժերի, գործիչների միջև տեղի են ունենում բավականին սուր բախումներ։Ընդ որում, այդ բախումները տարբեր հարթակներ ում ու տարբեր մակարդակներում են։

Պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքական հարթակում. ավելի լուրջ բախումներ են առկա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջինս գրեթե ցուցադրաբար իր օգնական նշանակեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը։ Պարզ է, որ սա բավականին լուրջ հարված էր Սարգսյանի նկատմամբ մշտապես խանդի զգացումներ ունեցող Փաշինյանին։ Փոխարենը խորհրդարանը շատ բարեհաջող խափանեց Արմեն Սարգսյանի կողմից որպես ՍԴ անդամ առաջադրված թեկնածուի՝ Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը։ Մասնագիտական առումով վերջինս իհարկե անխոցելի է, քանի որ միջազգային մեծ փորձ ունի։ Սակայն ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից ցուցադրաբար տապալվեց։ Սա, ըստ էության, Փաշինյանի պատասխանն էր ՀՀ նախագահին։

Առավել ռիսկային է ներիշխանականոլորտը։Այդ մասին շատ է խոսվել, կանխատեսվել է, որ ուշ թե շուտ իշխանության քաղաքական թևը պետք է պայքարի քաղաքացիական թևի դեմ։Այստեղ պատահական չէ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն սկանդալներից մեկում որպես մեղադրյալ, և նրա գործունեությունը ժամանակավոր կասեցվել է։

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պայքարում են այս մի քանի հարթություններում։Եվ հարց է, թե որքան ռեսուրս ունի Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր ճակատներում որակյալ ու լուրջ մարտեր վարելու, միաժամանակ երկիրը ղեկավարելու համար։

Անդրանիկ Հարությունյան

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվություն Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ) Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am Աշխատանքից ազատվել է վարչության պետ Հմայակ Հակոբյանը. Կադաստրի կոմիտե Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն․ ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ) ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ Զինծառայողը բուժում ստանալուց հետո չի ցանկացել ներկայանալ զորամաս Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված երկրների ցուցակում Եթե մինչև չորեքշաբթի հայտարարությամբ հանդես չգան, ես էլ ճանապարհ կփակեմ. Սասուն Միքայելյան
Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին Կենդանակերպի նշաններ, որոնք 40-ից հետո դառնում են ավելի հմայիչ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը Օրական ընդհամենը 3 գդալ և ազատւվեք խոլեստերինից ու որովայնի ճարպից Աղջիկը սարսափեց՝ նկատելով աչքերի շուրջն այս սպիտակ ճարպագնդերը. ահա թե ինչն օգնեց արագ ազատվել դրանցից Անի Երանյանն առաջին անգամ ցույց է տվել եղբորը, ով իրեն նման է ջրի կաթիլի պես (լուսանկար) Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք
website by Sargssyan