Էկվադորը, WikiLeaks-ն ու աշխարհ

Օրերս հայտնի դարձավ, որ WikiLeaks հայտնի կայքի սեփականատեր Ջուլիան Ասանժը, ով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրում էր արդեն 7 տարի,  զրկել է ապաստանից, հետո նաևքաղաքացիությունից: 2012-ին Էկվադորի դեսպանն աներեր էր իր որոշման մեջ` անտեսելով Բրիտանիայի ու Շվեդիայի կտրուկ հայտարարությունները:

Արդեն այսօր Էկվադորը մեղադրում է Ասանժին միջազգային կոնվենցիայի նորմերը խախտելու մեջ: Ի՞նչ է փոխվել 7 տարում. այն որ Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժը ստացել է Էկվադորի քաղաքացիություն, հայտնի դարձավ անցած տարվա հունվարին: Մեկ տարի անց ԱԳ նախարար Խոսե Վալենսիան հայտարարեց, որ Ասանժին անձնագիր տալու որոշումը կասեցվել է «տարբեր խախտումների պատճառով»: Այդ խախտումների մասին առավել տեսաուղերձում մանրամասն պատմել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոնշ: Մորենոն Ասանժի վարքագիծն անվանել է «կոպիտ և ագրեսիվ»,  իսկ նրան բարեկամաբար տրամադրված կազմակերպությունների հայտարարությունները` «թշնամական ու սպառնալից»: Դա միջազգային պայմանագրերը խախտելու հետ համադրելով հանգեցրել է իրավիճակի, երբ Ասանժին ապաստան տրամադրելն այլևս հնարավոր չէ:

Ասանժին Էկվադորի նախագահը ժառանգություն է ստացել` երբ նրան քաղաքական ասպաստան տալու հարցը լուծվում էր, այդ ժամանակ Էկվադորի նախագահը Ռաֆայել Կորերան էր: Ասանժին հանձնելու որոշումը Կորերան արդեն հայտարարել է «հանցագործություն, որ մարդկությունը երբեք չի մոռանա», իսկ ներկա նախագահին` «ամենամեծ  դավաճան»: 2012-ին ԶԼՄ-ները փորձում էին հասկանալ` ինչու՞ Կորերան ընդհանրապես համաձայնեց Ասանժին ապաստան տալ, ի՞նչ շահ տեսավ իր ու իր երկրի համար: Տեսակետ կար, որ Ասանժի խնդրանքը կատարելը Էկվադորի այն ժամանակվա նախագահին օգնեց հայտնվել ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, և որ ավելի կարևոր է` դառնալ այն երկրների խմբի գլխավորը, որոնք քննադատում են ԱՄՆ-ին, օրինակ` Կուբան, Վենեսուելան, Բոլիվիան, Նիկարագուան:

Նոր նախագահի օրոք իրավիճակը փոխվել է: Անցած տարվա մարտին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Էկվադորի բնակիչների 76% չեն ցանկանում Ասանժին ապաստան տրամադրել: Ներկա նախագահ Լենին Մորենոն ցանկանում է վերականգնել կամուրջներն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես` առևտրական կապերը: Մեկ տարի առաջ տեղեկատվություն տարածվեց, որ նվազագույնը երկու հանդիպումներում Մորենոն և Թրամփի նախընտրական շտաբի պետ Պոլ Մանաֆորտը քննարկել են Ասանժին հանձնելու հնարավորությունը: Իրավիճակի ևս մեկ բացատրություն է տվել Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն:

Ասանժը նույնպես, ինչպես պարզվել է ձերբակալությունից մեկ օր առաջ, դժգոհ էր իրավիճակից: WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է, որ նրան իբր լրտեսել են, որ դեսպանատան աշխատակիցները հետևել են Ասանժի ամեն քայլին տեսախցիկների ու ձայնագրիչների միջոցով: WikiLeaks-ում գտնում են, որ այդ տեղեկությունները կարող են հետագայում փոխանցվել ԱՄՆ նախագահի վարչակազմին:

Անդրանիկ Հարությունյան

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ) Կառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. Սուրեն Պապիկյան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից. 34-ամյա տղամարդը մահացել է կրակոցից Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել․ Ազոյանը՝ Փաշինյանին Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ Սկանդալային պաշտոնյան ազատվել է աշխատանքից Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել «Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը․ Շարմազանով
Խոյերը ստիպված կլինեն համակերպվել հանգամանքների հետ․ հուլիսի 17-ի աստղագուշակը Բացառիկ և անհավանական դեպք. Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել Օրիգինալ տարազային կերպարով Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին «Մազերս Երկարացնեմ, Դաջվածքներս Ջնջեմ, Դառնամ Լավ Աղջիկ, Ամուսնանամ և Նստեմ Տանը»․ Անի Երանյանը՝ Ոճախոխության և Մովսես Ե... Այս բնական միջոցի օգնությամբ խնամեք վնասված և ներկված մազերը Իմացեք՝ ձեր ականջներն ինչ են ասում ձեր մասին Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին
website by Sargssyan