Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին

Այսօր կառավարությունում ամփոփվել են առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայով քննարկումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Մյուս մարդիկ այս օրենքի հետ առնչություն պիտի չունենան»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շրջանակներում աշխատանքային խումբ է գործել եւ այդ գործունեության  արդյունքում արդեն իսկ կա ՀՀ օրենքի նախագիծը, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք:

«Սա շատ կարեւոր թեմա է եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել եւ որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանի  բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ տպավորություն է ստեղծվել, որ այս քննարկումները սկսել են թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, բայց առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման մասին գործընթացն իրականում այլ պատմություն ունի եւ այլ են հիմնավորումները:

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan