Առանց նախապես տեղեկացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը՝ մարդու իրավուքների խախտում

Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումով սահմանվել է հսկիչ դրամարկղային մեքենաներին և ցանցային կապի միջոցին ներկայացվող տեխնիկական պահանջները: Սահմանվել են նաև ՀԴՄ-ն կիրառելու, հարկային մարմնում այն գրանցելու և գրանցումից հանելու կագերը:

Որոշման 14-րդ կետի համաձայն եթե ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չէ, ապա այն գրանցումից հանվում է հարկային մարմնի նախաձեռնությամբ՝ համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից: Այդ մասին կազմվում է արձանագրություն երկու օրինակից, որի մեկ օրինակը տրամադրվում է տնտեսվարողին:

Նույն կետով սահմանվում է, որ ՀԴՄ-ն կարող է նաև արգելափակվել հարկային մարմնի կողմից՝ մինչև ՀԴՄ կիրառողի կողմից ՀԴՄ-ն գրանցումից հանելը: Տնտեսագետ Տիգրան Քեյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԴՄ-ի արգելափակման դեպքերին նշեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով առևտրի կետերի կողմից վաճառքի կամ սպասարկման ժամանակ պետք է ՀԴՄ-ի կտրոնը պարտադիր տրամադրվի, եթե խոսքը մանրածախ գործունեության մասին է:

«Մեծածախի դեպքում տնտեսվարող սուբյեկտը կտրոն տպագրելու իրավասություն չունի: Այդ դեպքում ՀԴՄ կտոն կարելի է տրամադրել, եթե ՀԴՄ սարքի միջոցով հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվում: Խոսքը հարկային հաշվի կամ վավերագրի մասին է, որը կարող է իրականացվել նաև նոր սերնդի ՀԴՄ-ների միջոցով: Երբ ՀԴՄ սարքի աշխատանքը կասեցվում է, ապա պետք է ենթադրել, որ գործարքը չի համապատասխանել առևտրի կետի պայմաններին, այսինքն՝ իրականացվել է մեծածախ վաճառք, որի ժամանակ ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: ՀԴՄ սարքը կարող է արգելափակվել նաև հարկային մարմնի հսկողական աշխատանքների դեպքում, բայց, եթե այդ մասին տնտեսվարողը ժամանակին չի իրազեկվում, բնականաբար չի կարողանա ժամանակին արձագանքել դրան»,- ասաց տնտեսագետը:

Երբ տնտեսվարողը արգելափակումն անհիմն է որակում, պետք է նաև որոշումն օրենքով սահմանված կարգով այն վիճարկել:

«Հակառակ դեպքում կստացվի, որ հարկային մարմինը խոչընդոտում է տնտեսվարողի աշխատանքին, տնտեսվարողի համար անհասկանալի պատճառով»,- ասաց Տ. Քեյանը:

Տնտեսագետի խոսքով չկա կառավարության որոշում, այն մասին, թեինչպես պետք է  արձանագրությունը կազմվի: Այսինքն, ըստ տնտեսագետի, արձանագրությունը չի կարող հարկային մարմնի աշխատակցի կողմից հայեցողական բուվանդակությունուն ունեցող շարադրանք լինել և ինչ-որ տեսքստի շրջանակներում կազմված բովանդակություն ունենալ:

«Այսինքն, պետք է նաև օրենքը հստակեցնել: Բացի այդ, սարքի կասեցքումից առաջ պետք է տնտեսվարողին համապատասխան արձանագրությունը տրամադրել և ժամանակ տալ, որպեսզի որոշակի սահմանված ժամկետներում հնարավոր լինի  հարկային մարմիններին առարկություններ ու դիտողություններ ներկայացնել»,- ասաց Տ. Քեյանը:

Նախկինում ՀԴՄ-ները կասեցվում էին նաև, երբ սարքի սպասարկման համար վճարվող գումարը ժամանակին չէին մուծում: Հիմա կարծես թե այս հարցը լուծվել է, իսկ ՀԴՄ-ի կասեցման հիմքերին ծանոթանալու հարցը մնացել է հարցական:

«Նախօրոք տեղեկացվելու դեպքում տնտեսվարողը կարող է գրավոր դիմել ՊԵԿ-ին և օրենքով սահմանված կարգով այն բողոքարկել կամ դիմել դատարան: Եվ եթե կարողանա հիմնավորել, որ անգործության պատճառով իր բիզնեսը տուժել է, ապա կարող է նաև ՊԵԿ-ից վնասի փոխհատուցում պահանջել: Ամեն դեպքում առանց արձանագրությունը նախապես ներկայացնելու ՀԴՄ սարքի արգելափակումը մարդու իրավուքների կոպիտ խախտում է, քանի որ նման դեպքում մարդը զրկվում է պաշտպանվելու իրավունքից»,- ասաց Տ. Քեյանը:

 

Արմինե Գրիգորյան

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ) Կառավարությունը կքննարկի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցության չափը Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 մլն դրամով. Սուրեն Պապիկյան Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից. 34-ամյա տղամարդը մահացել է կրակոցից Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել․ Ազոյանը՝ Փաշինյանին Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ Սկանդալային պաշտոնյան ազատվել է աշխատանքից Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել «Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը․ Շարմազանով
Խոյերը ստիպված կլինեն համակերպվել հանգամանքների հետ․ հուլիսի 17-ի աստղագուշակը Բացառիկ և անհավանական դեպք. Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել Օրիգինալ տարազային կերպարով Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին «Մազերս Երկարացնեմ, Դաջվածքներս Ջնջեմ, Դառնամ Լավ Աղջիկ, Ամուսնանամ և Նստեմ Տանը»․ Անի Երանյանը՝ Ոճախոխության և Մովսես Ե... Այս բնական միջոցի օգնությամբ խնամեք վնասված և ներկված մազերը Իմացեք՝ ձեր ականջներն ինչ են ասում ձեր մասին Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին
website by Sargssyan