Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը շարունակում է «Շաբաթօրյա ընթերցումներ» շարքը՝ ներկայացնելով ժամանակակից գրողմերի ստեղծագործություններից: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլ-կաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

ՄԱՐԻԱՄ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ԱՆ­ՄԵՂ ՄԵ­ՂԱ­ՎՈ­ՐԸ

-Մի կողմ քաշվի՛ր, ա՛յ չբեր,- ասում էին ու առաջ անցնում...

Արդեն տասը տարվա հարս էր Վարդուշը։ Խելոք, սիրուն Վարդուշը։ Ճեփ-ճերմակ մաշկ ուներ ու կապույտ, ծով աչքեր։ Մազերը շագանակագույն էին ու գանգուր։ Հյուսքն այնքան հաստ էր, որ նայողին թվում էր, թե քաշելու է, վայր գցի աղջկան։ Սիրուն, կարմրաթուշ Վարդուհին...

Թաղի տղաների աչքը նրա հետևից մնաց, մի առավոտ արթնացան ու իմացան, որ կողքի թաղի Միհրանը փախցրել է աղջկան։ Մի քանի օրից երկու կողմերը համաձայնության եկան, ու Վարդուշը կնքվեց հլու-հնազանդ հարս։ Իբր իր հեզիկությունը քիչ էր, մայրն էլ կողքից էր խրատ տալիս.

- Խելոք հարս կլինե՛ս, աղջի՛, կեսրանցդ պատասխան չտա՛ս, տանդ գաղտնիքը պարանին չփռե՛ս։

Ու Վարդուշը մինչև կյանքի վերջը չդավաճանեց մոր խրատին։

Տարին տարու վրա էր գալիս, ու Միհրանի ընտանիքում երեխա ունենալու հույսը մարում էր։

Միհրանը ինը տարով մեծ էր աղջկանից։ Վարդուշին փախցրեց, երբ տասնհինգը նոր էր լրացել։ Մտածեցին՝ անչափահաս է, կհասունանա ու ամեն ինչ տեղը կընկնի, սակայն տարիներն անցնում էին, ու ոչինչ չէր փոխվում։ Սկզբում, երբ չբեր էին գոռում, աչքերը լցնում էր, փակվում սենյակում այնքան, մինչ ամուսինը ձեն կտար.

-Ի՞նչ էղար, Վարդո՛ւշ, արի սեղան դիր, սովից մեռանք։

Ու Վարդուշը թաց աչքերով դուրս էր գալիս։ Միհրանը մի քանի անգամ քույրերին ու մորը խնդրեց սիրալիր լինել կնոջ նկատմամբ, սակայն զգաց՝ անարդյունք է, դադարեց։ Միակ համարձակ ու կտրուկ խոսքն ասում էր այն ժամանակ, երբ բաժանվելու հարց էր բարձրացվում.

-Ա՛յ բալա, հո անժառանգ չես մնալու,- ողբում էր մայրը։

-Վերջ, էլ չխոսե՛ք, էդ էլ իմ բախտն էր,- բերանները փակում էր Միհրանը։

Անցան տարիներ, բոլորն էլ հոգնեցին ու ձեռք քաշեցին։ Միհրանն ու Վարդուշը միասին ապրեցին տասը տարի։

Միհրանի մահվան լուրը հարևանի տղան բերեց. շնչակտուր ներս վազեց ու ձայնը գլուխը գցեց.

-Վարդուշ մորքո՛ւր, Վարդուշ մորքո՛ւր, Միհրան քեռին գետնին ա ընկած, ձեն եմ տալիս, չի պատասխանում, կարողա՞ մեռել ա։

Վարդուշի աչքերի առաջ սևացավ ու տապալվեց տղայի ոտքերի մոտ։ Խեղճը կանգնել էր ու չգիտեր անելիքը...

Գյուղում սկսեցին բամբասել, թե խեղճ Միհրանի սիրտը չդիմացավ. հե՞շտ է չբերի հետ ապրելը։

Վարդուշը լուռումունջ իր դարդն էր լացում։ Ջահել-ջահել այրի դարձավ։ Ամուսնու քույրերը ամուսնացել, տանից գնացել էին։ Մնացել էին երեքով՝ ինքն ու Միհրանի ծնողները, որոնք վշտից կուչ էին եկել ու վախվորած մտածում էին՝ հարսը չթողնի, հերանց  տուն գնա։

Վարդուշը հերանց չգնաց, մնաց ու հավատարիմ ծառայեց նրանց։ Միհրանի մայրը ամուսնուց շուտ հեռացավ կյանքից։ Մի առավոտ արթնացավ ու ձեն տվեց.

Վարդո՛ւշ, ներսս վառվում է, մի բաժակ ջուր հասցրու։

Ջուրը չհանգցրեց ներսի կրակը, սկեսուրը մի քանի ծանր շունչ արձակեց ու մարեց։

Վարդուշին մնաց իր բաժին վերջին պատիժը, սկեսրայրը, ով տարիների հետ խելքը գցեց ու հարսի արևը փակեց։ Սիրուն Վարդուշից միայն աչքերի գույնն էր մնացել, կապույտ ու ջինջ, բայց տխուր ու անթափանց։ Ճակատագիր ասածը ժառանգություն է, որը մինչև վերջ շալակդ ես առնում ու գնում՝ ուր կտանի։ Վարդուշի բաժին ճակատագիրը շատ էր ծանր, ու կնոջ ուսերն անզոր էին այլևս դիմակայել։ Մի օր էլ լուսացավ առանց Վարդուշի, նա լուռ հեռացավ, ջուր էլ չխնդրեց։

Օրեր անց ողջ գյուղը զարմանքից լալկվել էր։ Բժիշկը, ով մահվան եզրակացությունն էր արձանագրել, բերանից թռցրել էր, որ Վարդուշը կույս էր...

Սիրուն, կարմրաթուշ, օրիորդ Վարդուհին։

 

ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

***

Գիտեմ` ինչից եք այսքան խեղճացել (Հաստատ դեռ շատ են հույսեր մորթվելու...),

Գիտեմ` ինչից եք այսպես համրացել,

Բայց հիշե՛ք, տղե՛րք. ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ…

Ցավն է բույն դրել մեր սրտերից ներս.

Գիտեմ` շատերս չենք դիմանալու

(Գուցե առաջին ընկնողն եմ ես...),

Բայց, մեկ է, գիտեմ՝ ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

 

Ատելությունը հորդում է վարար

(Տե՛ր, հերթը չգա արյուն թափելու)...

Մի օր իսկապես կսիրենք իրար,

Եվ հենց այդ օրը ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

Եվ թող հոխորտան ու կոչեր անեն,

Թող ասեն՝ վաղը ՀԱՅ չի լինելու.

Մշուշն ու մահը մի օր կցրվեն,

Վերջում, կտեսնե՛ք, ԼԱ՛Վ Է ԼԻՆԵԼՈՒ...

Թե իրոք հայ ես, չարին չես մերվի

(Չարիքի առաջ սուր ես ճոճելու),

Անհուսությունից սիրտդ չի նեխի,

Քանզի շատ շուտով ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ...

***

Ապառաժներ ընկան՝ լեգենդներից պոկված,

Եվ հսկաներ ընկան մարդուկների զարկից,

Առնետներ են վխտում՝ ծիրանիներ հագած,

Զարմանալով իրենց գերմարդկային թափից:

Ով ինչ կտա, կառնեք, ամոթ ու ցավ չկա,

Որ անամոթ հոգին ձեր խաղաղվի,

Թքած, եթե չունեք մի հավատի վկա,

Որ լոկ իր հավատով նորից խաչվի:

Իսկ ես դեռ հույս ունեմ, վկա Աստված.

Մի տեսակ կա, որին ես պաշտում եմ անզուսպ,

Նրան, որ նկուղում դեռ թուր ունի պահած,

Եվ սնդուկում պահած՝ զորականի հագուստ:

Որ չի հանել մանր կռիվներում,

Երբ հայն հայի կրծքին սուր էր դրել,

Այլ երդվել է հանել ոսոխի դեմ՝ մարտում,

Որ չփորձի նորից մեզ մեզանից խլել:

Այս տեսակի համար գողգոթաներ դեռ կան,

Թե կասկածող դեռ կա, թող որ զգույշ լինի,

Քանզի որձաքար է, ոչ թե ջիլումկան՝

Նրանց ձեռքերի մեջ հալածյալի...

Մենք այս անգամ հաստատ

հեշտությամբ չենք տալու

Մեր հերոսին, որ դուք խաչի ճամփով տանեք,

Մենք սուր գիտենք ճոճել և չենք լալու:

***

Էլի գայլերի ոռնոց է գալիս,

Էլի գառների մայուն է լսվում,

Էլի գառնուկի մեր բախտն ենք լալիս

Հույսի դամբարան հրապարակում...

Էլի իրար ենք պատեպատ տալիս,

«Հերոսի» նման գետին ենք ընկնում,

Երազում դառնալ դրոշը դարիս

Մի պատառ հացի ճակատամարտում...

Մի բաժակ ջրի փոթորիկներից

Մեր պատվի նավն է անդունդը գնում.

Նա՛, որ եկել էր հեռու դարերից,

Մի պոռնիկ թերթի էջին է մեռնում:

Էլ համ չի գալիս հանապազ հացից,

Աղի մասին էլ չեմ ուզում խոսել,

Զզվել եմ անգամ երջանիկ լացից,

Ուզում եմ սրանց խառնվե՜լ, հոսե՜լ:

Բայց հոգիս տեղից պոկվում է ուժով,

Զարկում բերանիս, որ ձայնս կտրեմ,

Չտեսնեմ ո՛չ ցավ, ո՛չ թալան, ո՛չ սով,

Որ իրեն այս մեծ աղետից փրկեմ:

Ասում են՝ լավ չէ թքել, հայհոյել,

Բայց տեղ չմնաց էլ համբերելու.

Դուք վերջում մեռնող հույսն եք գլխատել՝

Միակ պայմանը մարդկանց ապրելու...

Բայց եթե չկա խրամատ պատվի,

Դաշույն հավատի ու երակի գույն,

Ես էլ թույլ չեմ տա, որ արյուն թափվի

Մի պատառ հացի ճակատամարտում...

ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԵՂԲԱՅՐ

Արմեն Հովհաննիսյանի հիշատակին

Գնաս բարով, եղբա՛յր՝ հեռուներն են կանչում,

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում՝

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան:

Գնաս բարով, եղբա՛յր՝ դու քո պարտքը տվիր,

Մեզ թողնելով հավերժ քո արյունի դեմ պարտք՝

Հերոսների կողքին խաղաղությամբ ննջիր՝

Քեզ խնկարկում հավերժ, քեզ խոնարհում ու փառք:

Գնաս բարով, եղբա՛յր, Վահագնացեղ գենի՝

Որդիս քեզնով պիտի իր տեսակը զգա,

Քեզնով պիտի վաղվա Ավարայրում երկնի

Եվ քեզանով պիտի մեր վաղվա օրը գա:

Գնաս բարով, եղբա՛յր՝ քո զորակոչն այլ է,

Մի այլ բանակ այնտեղ քո ճամփան է պահում,

Այնտեղ նաիրական արեգակի փայլն է,

Այնտեղ հայոց փառքի ատրուշանն է վառվում:

Ճամփան նույնն է, որով մեր մեծերը անցան,

Գնաս բարով, եղբա՛յր՝ հեռուներն են կանչում

Գոլորշին է ելնում դեռ թարմ ու տաք արյան

Քո բոցեղեն անվան արձագանքն է շաչում…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում