Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեղափոխությունից, ապա և ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորումից հետո քաղաքական ուժերը կարծես սկսել են նորովի դիրքավորվել: Այսօր թե՛ խորհրդարանական ու թե՛ արտախորհրդարանական ուժերը, ինչպես նաև առանձին անհատներ փորձում են յուրովի հանդես գալ՝ ընդգծելով սեփական դիրքը դաշտում: Նրանցից շատերը իրենց տեսակետն են հայտնել մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև ներկայումս ընթացող գործընթացների մասին, սակայն կան քաղաքական լուրջ ֆիգուրներ, որոնք համառորեն լռություն են պահում:
Երեկ «Փաստի» լրագրողը փորձեց զրուցել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հասկանալու նրա մոտեցումները:
Աբրահամյանը նշեց, որ, անշուշտ, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, սակայն այս պահին որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում