«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ մայիսին կայանալիք ՔՊԿ համագումարում ընդունվելու է կուսակցության նոր ծրագիրը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները փորձում են ծրագիրը հարմարեցնել որևէ դասական գաղափարական հոսանքի: Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է, բայց իրականում առանց դրանց էլ, կարծես, հնարավոր չէ, և ստիպված են որոշ փոփոխություններ անել կուսակցության ծրագրում, որպեսզի կարողանան, գոնե ֆորմալ առումով, որոշակի գաղափարախոսական ուղղության մոտեցնել, որն ավելի հոգեհարազատ է ՔՊԿ-ի դիրքորոշումներին ու սկզբունքներին: Թե կոնկրետ գաղափարական ինչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխությունները, մեզ դեռևս չհաջողվեց պարզել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում