Մենք սկսում ենք մեր օրը նախաճաշից և մեր ամբողջ օրվա էներգիան կախված է հենց դրանից։ Կարևոր է ունենալ առողջ և լավ նախաճաշ, որպեսզի շարունակեք լինել էներգիայով լի ամբողջ օրվա ընթացքում։
Նախաճաշը պետք է լի լինի կյանքի համար կարևոր վիտամիններով և հանքանյութերով, որոնք պետք է արագացնեն օրգանիզմի նյութափոխանակությունը։
Ձեզ ենք ներկայացնում օգտակար նախաճաշ, որը խորհուրդ են տալիս դիետոլոգները։
Այս բաղադրատոմսը վերացնում է փորկապությունը, օգնում է այրել ճարպերը և կալորիաները և կարգավորում քաշը։ Դա կարող եք ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից, եթե օգտագործեք այս բաղադրատոմսը որպես նախաճաշ 30 օր։
Այս նախաճաշը շատ օգտակար է ձեր մազերի, մաշկի և եղունգների համար։ Բացի դա, այն երիտասարդացնում է մաշկը։
Բաղադրիչներ որոնք անհրաժեշտ են
- վարսակի փաթիլնր— 2 ճաշի գդալ,
- անյուղ յոգուրտ — 1 բաժակ,
- կակաոյի փոշի — 1 թեյի գդալ,
- մանրացրած կտավատի սերմեր— 1 թեյի գդալ,
- սալոր– 5-7 հատ (թարմ)։
Պատրաստումը Այս նախաճաշը պետք է պատրատեք երեկոյան, քնելուց առաջ և առավոտյան։ Լցրեք սալորները 100 մլ․ տաք ջրի մեջ։ Թողեք 10 րոպե։ Ուրիշ ամանի մեջ խառնեք վարսակի փաթիլները, կակաոն և կտավատի սերմերը։ Այնուհետև լցրեք վրան անյուղ յոգուրտը և լավ խառնեք։ Այժմ կտրեք թաթախված սալորները մանր կտորների և ավելացրեք դրանք խառնուրդին։ Բլենդերի օգնությամբ խառնեք բոլոր բաղադրիչները։ Պահպանեք սառցեխցիկում։
Առավոտյան, վայելեք հիասքանչ նախաճաշը։
Դուք կնկատեք դրական արդյունքները առաջին շաբաթվանից հետո։