Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։

Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը, ձերբակալվել է։

Նշված անձի կալանավորումից հետո բավական երկար ժամանակ է անցել, սակայն ԱԱԾ հրաժարվում է մանրամասններ տրամադրել հանրությանը ձերբակալված անձի մասին։ Օրերս մենք հարցում էինք ուղարկել ԱԱԾ մամուլի ծառայաությանը, սակայն մեզ այնտեղից պատասխանել էին, որ մանրամասնները կլինեն առաջիկայում։ Այս պահին դեռևս անհասկանալի է, թե ինչու՞ ԱԱԾ թաքցնում ձերբակալվածի ինքնությունը։

Politik.am-ին հաջողվեց պարզել՝ ով է ձերբակալված անձը։ Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։ Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։

 

Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը ԵԽԽՎ դիտորդները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ Կոտայքի մարզում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է. մանրամասներ Մանրի «ժուլիկություններից»՝ «պատահական» զուգադիպություն Եղանակը Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Գործողության մեջ են դրվել 2000-ականների սկզբից դրված ռումբերը. Արման Բաբաջանյան Հնի ու նորի բախումից առաջացող էներգիան անհետ չի կորի Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ, որը ներկրվում է Իրանից. ՍԱՊԾ Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան և Վճռա­բեկ դա­տա­րա­նի շեն­քե­րի բո­լոր մուտ­քե­րը Ճանապարհները հերթով քանդվում են. «Փաստ» Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ» Վաղը ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակման հարցն է Հայտարարության տեքստը էապես փոխվել է. «Փաստ» Կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով (վիդեո) ... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են
website by Sargssyan