Մոլորակի վրա բոլոր մարդիկ ինչ–որ կերպ կապ ունեն իրար հետ։ Բայց նրանք, ովքեր ինչ–որ բանով մեզ նման են և նույն դիմագծերն ունեն, հաստատ ավելի շատ ընդհանուր բաներ ունեն։ Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս ապացուցել այն փաստերը, որոնց մասին մենք ժամանակին միայն կռահել ենք։
Կոպենհագենի համալսարանի գիտնականները վարկած են առաջ քաշել, որ երկնագույն աչքերով մարդիկ առաջացել են գենետիկ մուտացիայի արդյունքում։ Այն տեղի է ունեցել 6000-10000 տարի առաջ։ Հետազոտությունները, որոնց մասին պատմում է Orer.am-ը, իրականացվել են Հորդանանի, Դանիայի և Թուրքիայի բնակիչների շրջանում։
Ըստ գիտնականների՝ ի սկզբանե բոլորը շագանակագույն աչքեր են ունեցել։ Հետո ի հայտ են եկել նաև կանաչ աչքերը. գույնը կախված է աչքի ծիածանաթաղանթում մելանինի քանակությունից։ Սակայն մուտացիա է տեղի ունեցել, որն ազդել է քրոմոսոմներում գեներից մեկի վրա, որը պատասխանատու է շագանակագույն աչքեր «ստեղծելու» համար։ Արդյունքում նրա կողքին ևս մեկ գենի «փոխակերպիչ» է ի հայտ եկել, որն իջեցնում է մելանինի արտադրությունը, ինչն էլ բերել է շագանակագույն աչքերի փոխարինմանը երկնագույնով։
Ելնելով ստացված արդյունքներից՝ գիտնականները եզրակացրել են, որ երկնագույն աչքերով բոլոր մարդկանց մոտ գենետիկ մուտացիան ԴՆԹ–ի միևնույն մասում է տեղի ունենում, և որ նրանք մի ընդհանուր նախնի ունեն։
Հնարավոր է, դա տեղի է ունեցել, երբ մարդիկ առաջին անգամ Աֆրիկայից Եվրոպա են տեղափոխվել, քանի որ միայն եվրոպացիներն ունեն երկնագույն աչքեր։ Եվ ողջ աշխարհում բնակչության միայն 8% է աչքերի այդ գույնով։
- Պարզվում է, որ երկնագույն աչքերով մարդիկ.
- Ավելի լավ են տեսնում մթության մեջ,
- Ավելի զգայուն են ցերեկային վառ լույսի նկատմամբ,
- Լուսանկարներում նրանց մոտ հաճախ կարելի է տեսնել «կարմիր աչքերի» էֆեկտը,
- Նրանք լավ մարտավարներ և մտածողներ են։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am--ը